Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երկինք բաց թողնվեց 100 օդապարիկ

Երկինք բաց թողնվեց 100 օդապարիկ
11.04.2015 | 14:18

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող համատեղ միջոցառումները շարունակվում են։ Ապրիլի 10-ի երեկոյան տնտեսագիտական համալսարանի ուսանողները 100-րդ տարելիցին ընդառաջ երկինք բաց թողեցին խորհրդանշական 100 օդապարիկ:

«Սա 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր կողմից կազմակերպված բազմաբնույթ միջոցառումներից հերթականն է: Այս օդապարիկների միջոցով նախ ցանկանում ենք ոգեկոչել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև ցույց տալ, որ այսօրվա երիտասարդությունը շարունակելու է բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցերը: Նշեմ նաև, որ միջոցառումները կլինեն շարունակական: Բավականին մասշտաբային միջոցառում է նախատեսվում ապրիլի 15-ին»,- նշեց տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:
Տնտեսագիտական համալսարանի բակում հավաքվել Էր ավելի քան 100 երիտասարդ, ովքեր էլ օդապարիկները բաց թողեցին երկինք, իսկ երեկոյան քամին էլ դրանք տարածեց ամբողջ Երևանով:
Միջոցառման մասին պատմող տեսանյութը կարելի է դիտել հետևյալ հղմամբ:

Դիտվել է՝ 3824

Մեկնաբանություններ