Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

17 կուսակցությունների լիդերներն առաջվա ակտիվությամբ չեն հանդիպում

17 կուսակցությունների լիդերներն առաջվա ակտիվությամբ չեն հանդիպում
19.01.2021 | 12:46

«Ժողովուրդը» գրում է.

«Ընդդիմության փողոցային պայքարը, կարծես թե, մարում է: Համենայնդեպս, ինչ 2021-ը սկսվել է, փողոցային պայքարը չի շարունակվում, ու «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ 17 կուսակցությունների լիդերներն առաջվա ակտիվությամբ ու ջերմեռանդությամբ չեն հանդիպում միմյանց հետ, չեն քննարկում առաջիկա անելիքները, և ընդդիմության դաշտում այն նույն խուճապային ու անկումային տրամադրություններն են, ինչ իշխանությունների ներսում է: Մենք բազմիցս ենք հրապարակել, որ 17 կուսակցություններից ոչ բոլորի համար է ընդունելի եղել Վազգեն Մանուկյանին ՀՀ վարչապետի միասնական թեկնածու առաջադնելու գաղափարը, ու հատկապես նախօրեին՝ Գյումրիում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո, ավելի է ամրացել քաղաքական լիդերների այդ տպավորությունը: Հասկանալի է միաժամանակ նաև, որ ընդդիմությունը այս պահին չի կարող ՀՀ վարչապետի իր թեկնածուին փոխել, քանի որ ստացվելու է, որ դեռևս հաջողություն չունենալով՝ պարտվեցին, և Վազգեն Մանուկյանը, այնուամենայնիվ, չկարողացավ դառնալ միասնական թեկնածու:


17 կուսակցության լիդերներն էլ, իրենց օրակարգում ունենալով միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը՝ որպես նպատակ ու ծրագիր, որևէ այլ մեսիջ հանրությանը չկարողացան այդպես էլ փոխանցել: Դեռևս նոյեմբերի 9-ից համախմբված 17 կուսակցությունները՝ որպես միասնական ընդդիմություն, մինչև այսօր գեթ մեկ հաջողություն չի կարողացել գրանցել»։

Դիտվել է՝ 4700

Մեկնաբանություններ