«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Կեցցե՛ք, արցախցի տիկնայք

Կեցցե՛ք, արցախցի տիկնայք
22.07.2023 | 12:34

Լսեցի Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանի ելույթը։ Ելույթը, չնայած Արցախում ստեղծված օրհասական վիճակին, բոլորովին լացակումած չէր, այլ՝ հաստատակամ, պայքարող՝ իմ երազանքի հայ կնոջ խոսք։ Կեցցե՛ք, Նելա Գրիգորյան, Մետաքսե Հակոբյան, դուք ձեր օրինակով, ցույց եք տալիս, թե ինչպիսին պետք է լինի արժանապատվություն ունեցող իսկական հայ մարդը։

Հե՜յ, լսու՞մ ես, հայրենի Արցախդ ուրացող ողորմելի ախք քարտուղար, չե՞ս ամաչում:․

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2505

Մեկնաբանություններ