Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Հանուն իր աթոռի բոլորիս տանում է կործանման

Հանուն իր աթոռի բոլորիս տանում է կործանման
22.07.2023 | 18:54

Լուսանկարում պատկերված դավաճանը կրկին ասուլիս է տալու:

Համոզված եմ` այս անգամ հասարակությանը համոզելու է, որ եթե չստորագրի Բաքվի կողմից ներկայացված վերջնագիրը, որն իր նման կապիտուլյանտը «խաղաղության պայմանագիր» է անվանում, ապա պատերազմ է լինելու:

Այսինքն` սա նոր պատերազմով է սպառնալու` նպատակ ունենալով կատարել իր պատվիրատուների հրամանները:

Այս փնթի անհայրենիքին պետք է կանգնեցնել և թույլ չտալ որևէ փաստաթուղթ ստորագրելու:

Սա իր աթոռի համար մեզ բոլորիս տանում է կործանման:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2717

Մեկնաբանություններ