Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մեղավորը պաշտոնական Երևանն է, պատասխանատուն՝ Փաշինյան Նիկոլը

Մեղավորը պաշտոնական Երևանն է, պատասխանատուն՝ Փաշինյան Նիկոլը
17.08.2023 | 16:11

Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը, Ալբանիան, Թուրքիան, Բրազիլիան նստեն իրենց նախընտրած Աղդամի ճանապարհին և այնտեղից հանդես գան կոչերով և հետևեն իրադարձությունների զարգացմանը:

Իսկ, եթե լուրջ, ապա այս ամենի մեղավորը պաշտոնական Երևանն է, պատասխանատուն՝ Փաշինյան Նիկոլը:

Մեկ էլ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումները ցույց տվեցին, որ նորմալ իշխանություն ունենալու դեպքում, ամեն ինչ կորած չէ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4116

Մեկնաբանություններ