Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Փաշինյանի քաղաքական զոհաբերության պահը

Փաշինյանի քաղաքական զոհաբերության պահը
17.02.2025 | 13:04
Անցնող շաբաթը շրջադարձային կարող է դառնալ միջազգային հարաբերությունների տեսանկյունից:
Նախագահի Թրամփի խիզախ քայլը՝ հեռախոսազրույց ունենալ նախագահ Պուտինի հետ, ու ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների սպասվող հանդիպումը այս ամսվա վերջին՝ Սաուդյան Արաբիայում, առանցքային նշանակություն ունեն ոչ միայն ուկրաինական պատերազմի դադարեցման, այլ նաև նոր աշխարհակարգի ձևավորման հարցում:
Սպասվող դարակազմիկ իրադարձությունների «գաղափարական» հողն, ըստ էության, ապահովված է:
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն օրերս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն իրատեսական չէ։
Պենտագոնի նոր ղեկավարը նաև առաջարկել է, թե Կիևն ու դաշնակիցները պետք է հրաժարվեն Ուկրաինայի նախկին՝ 2014 թվականի սահմաններին վերադառնալու հույսերից և պատրաստվեն Ռուսաստանի հետ բանակցությունների, որոնք կանցնեն միջազգային զորքերի աջակցությամբ։
Հեգսեթը պնդել է՝ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հասնել նրան, որ Եվրոպան ստանձնի Ուկրաինայի պաշտպանության համար ֆինանսական և ռազմական պատասխանատվության մեծ մասը։
Պենտագոնի ղեկավարը հստակեցրել է՝ Եվրոպան պետք է նաև հանձն առնի խաղաղապահ ուժերի տեղակայումը Ուկրաինայում, քանի որ «Ուկրաինայում ամերիկյան զորք չի տեղակայվելու»։
ԱՄՆ փոխնախագահ Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում մի տպավորիչ ելույթ ունեցավ՝ անարգանքի սյունին գամելով ԵՄ բյուրոկրատիային և եվրոպական նեոլիբերալ շահախմբերին:
Եվ վերջապես, խիստ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ նախագահը:
«Ռուս - ուկրաինական պատերազմի սկսվելու գլխավոր մեղավորը Ջո Բայդենն է, ով խոստացել էր, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին»,- ասել էԴոնալդ Թրամփը:
Երբ երեք տարի շարունակ ես ու հայաստանյան փոքրաթիվ գործիչներ անընդհատ պնդում էինք, որ ՆԱՏՕ-ի ընդարձակման քաղաքականությունն է հանգեցրել ուկրաինական պատերազմի սանձազերծմանը, պսևդոարևմտամետների կողմից արժանանում էին «ռուսահպատակ» որակմանը:
Միանգամայն լեգիտիմ է հնչում հարցս՝ արդյո՞ք հայաստանյան այդ շրջանակները «ռուսահպատակ» են համարում նաև Թրամփին ու առհասարակ՝ ի՞նչ հակափաստարկ ունեն Թրամփի, Վենսի, Հեգսեթի դիրքորոշումներին՝ բացի նրանց ծպտյալ ռուսական գործակալ անվանելուց:
Արդյո՞ք Մյունխենում գտնված Փաշինյանը հասկացել է այն խորքային փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Արևմուտքում:
Խիստ կասկածում եմ:
Հակառակ պարագայում՝ անցած շաբաթ Հայաստանի խորհրդարանն, առաջին ընթերցմամբ, չէր ընդունի ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի արկածախնդիր օրենքը՝ տրվելով արևմտյան նեոլիբերալ շրջանակների սին քաջալերանքին, ինչն ամրապնդված չէ անվտանգության որևէ երաշխիքով ու ընդամենը քաջալերանք է Փաշինյանի հակառուսական «ստրիպտիզին»:
Ուկրաինայի իշխանության նույն պատրանքահեն քաղաքականությունն այդ երկիրը կանգնեցրեց ազգային աղետի, տրոհման փաստի առջև:
Զելենսկիի արկածախնդրությունը քաջալերող Բայդենը կամ Ջոնսոնն այլևս «անհասանելի» են և Ուկրաինայի լուզեր նախագահը նրանցից չի կարող պահանջել անգամ Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ 10 տրիլիոն եվրո գումարը:
Եվ վերջապես, անցած շաբաթ Կիևում Ուկրաինայի իշխանության ո՞ր «խիզախ աշխատանքն» էր ողջունում Փաշինյանի կուսակիցը:
Արդյո՞ք Փաշինյանի հոգին փառավորվել է, որ Զելենսկին «խիզախեց» ավելի մեծ ողբերգություն բերել իր երկրի գլխին, քան ինքը՝ Հայաստանի, թե՞ Արցախից հետո զոհասեղանին Հայաստանն է դրվելու՝ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու Փաշինյանի ցնորքն իրականություն դարձնելու համար:
Երբ արդեն տեսանելի էր Թրամփի տպավորիչ վերադարձը Սպիտակ տուն, կարծիք էի հայտնել, որ Արևմուտքը Փաշինյանին քաղաքական առումով զոհաբերելու է Պուտինի ոտքերի առաջ:
Այս սցենարը հիմա չարյաց փոքրագույնն է թվում, որովհետև եթե Փաշինյանի ռուսաֆոբ արկածախնդրությունը շարունակվի, Հայաստանը կարող է զոհաբերվել Թուրքիայի ոտքերի առաջ...
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
Դիտվել է՝ 10930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ