Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում նկատեցի, որ մարտնչող արևմտամետ փորձանքագետները՝ էն, որ ասում էին՝ մի կապեք Հայաստանը խորտակվող ռուսական նավից, էն, որ ողջունում էին բայդենյան վարչակարգի հետ կնքված անհասկանալի հայ-ամերիկյան կանոնադրություն-փաստաթուղթը, էն, որ ողջունում էին իշխանությունների հակառուսական քայլերը և այլն, և այլն, սկսել են ամենօրյա ռեժիմով «խիստ» քննադատական գրառումներ անել գործող վարչապետի և կառավարության հասցեին: Ոնց որ թե «խեղճ» ռուսներին սկսում են մոռանալ: Նրանցից ամենաարմատականններից մեկը սրտի մեծ «ցավով» գրառում էր արել ՌԴ դեսպանի ավտովթարից հետո՝ առողջություն մաղթելով պարոն Կոպիրկինին: Հիմա սկսել եմ մտորել այս վարքագծի պատճառների մասին: Կա՛մ ցանկանում են ընտրություններից առաջ նոր դիմագիծ ձեռք բերել, որովհետև հակառուսականության և եվրաքվեի բրենդը այլևս օգտակար չէ, մինուսով է աշխատում, կա՛մ զրկվել են օտարերկրյա ֆինանսավորումից, կա՛մ էլ նոր հանձնարարականներ են ստացել: Հարգում եմ բոլորի սեփական կարծիքն ունենալու իրավունքը: Նրանց մեջ կան իմ նախկին ուսանողներն ու գործընկերները, որոնց կարողությունները շատ բարձր եմ գնահատում: Ինքս էլ կարծում եմ, որ եվրաինտեգրման գաղափարը շատ դրական է, բայց՝ ո;չ հիմա և այս վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակում: Մանավանդ որ, ԵՄ կառավարող էլիտաները լիբերալ-արմատական՝ մեզ համար խորթ արժեքաբանության գծի վրա են: Դա նաև հայի ազգային ինքնության և ավանդույթներին հակասող իրողություն է: Մեր ապագան մեր տարածաշրջանում համակեցության կանոններ գտնելն է: Բեռլինի կոնգրեսից սկսած՝ Եվրոպան մեզ երբեք անվտանգություն չի բերել: Ուկրաինայի և Վրաստանի օրինակները շատ թարմ են: Ուստի, հարգելիներս, ճիշտ կլինի պարզապես ընդունել ձեր սխալը, դրանով դուք ավելի շուտ կվերականգնեք ձեր վարկանիշը: Բոլորս էլ սխալական ենք:
Գարիկ Քեռյան