Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մութ օրեր չկան

Մութ օրեր չկան
18.04.2025 | 00:01

Այնպիսի լույս, այնպիսի ուրախություն կհորդի ձեր այս տնից, որ ակամա կհամակի բոլոր ներս մտնողներին:

Բոլորովին մի կարծեք, թե առանձնահատուկ ճիգեր պիտի թափեք` եկողներին օգնելու: Պարզապես սիրեք նրանց. դիմավորեք նրանց փափկանկատ խոսքերով ու սիրալիր արտահայտություններով. այս է իրական օգնությունը:

Սերը Աստված է: Սեր տվեք նրանց և դուք այդպես` Աստված տված կլինեք: Այնուհետև թողեք, որ Աստված Իր Գործը կատարի նրանց մեջ:

Սիրեցեք բոլորին. նույնիսկ մուրացկաններին: Առանց ուրախ խոսքի կամ առանց սրտապնդելու մի թողեք, որ որևէ մեկը հեռանա ձեր տնից. այնպես արեք, որ դիմացինը զգա, որ դուք անկեղծորեն հոգում եք իր համար: Կարող է այնպես լինել, որ Ես հուսահատ մեկին պարզապես մղեմ, որ ձեզ մոտ գա: Ինձ հուսախաբ մի’ արեք:

Դուք ասացիք, որ այս տունը Իմ Տունն է. նշանակում է` այլ կերպ չպետք է վարվեք: Ես պետք է գործածեմ այս տունը: Այն ժամանակ, երբ Իմ զավակների սրտում ջերմ սեր կա, չկան ձմռան մութ ու գորշ օրեր նրանց համար:

Ա՜հ, Իմ որդիներ, ինչպես չեք զգում այն ուրախությունը, որ տալիս է Ինձ ճանաչելը, Ինձ սիրելն ու ընկերանալը:

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ