Սիրելինե՛ր, Իմ մասին պետք է մտածել սրտով և ոչ թե մտքով, որպեսզի պաշտամունքը բնական մի բան դառնա: Ներծծեք Իմ Հոգու մաքուր օդը ջերմ փափագով:
Ձեր հոգու աչքը մշտապես հառեք Ինձ վրա. Ինձ վրա թող բացվի ձեր հոգու պատուհանը: Պիտի իմանալ, որ Ես սիրում եմ:
Հեռացրեք ձեզնից բոլոր այն մտածումները, որ սահմանափակում են ձեր միտքը:
Ինչ որ գեղեցիկ է, դուք կարող եք ունենալ: Միայն թե ո՛չ մեկեն, այլ` հետզհետե:
Ընտրությունը Ինձ թողեք և չեք զղջա դրա համար: