Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակին նվիրված տոնը բազմախորհուրդ է

Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակին նվիրված տոնը բազմախորհուրդ է
04.06.2012 | 09:12

Հունիսի 4-ին Հայ առաքելական ս. եկեղեցին տոնեց սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնը մեծ հանդիսավորությամբ նշվեց Վաղարշապատի, Սուրբ Հռիփսիմե վանքում: Պատարագի ավարտին վանքի բակում, բազում ուխտավորների ներկայությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում նահատակ սուրբ Հռիփսիմեի աջով օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Այս մասին տեղեկացնում են Մայր աթոռից: «Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակին նվիրված տոնը, ինչպես Քրիստոսի եկեղեցու ցանկացած տոն, բազմախորհուրդ է, պարունակում է բազմապիսի շնորհներ և ուսուցումներ, որոնք անհրաժեշտ են քրիստոնյա անհատի համար մասնավորապես և մարդ արարածի` ընդհանրապես,- մեզ հետ զրույցում ասաց ԱՐՄԵՆ սարկավագ ՍԱՀԱԿՅԱՆԸ: - Մենք սուրբ Հռիփսիմեի տոնախմբության ընթացքին խնդրում ենք նրա բարեխոսությունը Հիսուս Քրիստոսի առաջ, ում համար նա եղել է ճշմարիտ հարս: Եթե նայենք պատմական և ուսուցողական տեսանկյունից, նա քրիստոնյաների համար օրինակ է, և չնայած սպառնալիքներին, մնաց անսասան ու հավատարիմ իր տիրոջը, կենցաղային ժամանակավոր, մարդու համար ոչ գերակա հաճույքներն ու բարօրությունը չփոխեց իր գիտակցությամբ ըմբռնած ճշմարիտ կյանքի ու տիեզերաճանաչողության, եկեղեցական բնորոշմամբ` Աստվածաճանաչողության հետ` այդպիսով քաջության և ճշմարիտ անձնավորության և անհատականության օրինակ լինելով մարդկության համար»:

Հայ առաքելական սուրբ եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սուրբ Հռիփսիմյանց և Սուրբ Գայանյանց տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ