ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հերթական «քյալլագյոզությունը»

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հերթական «քյալլագյոզությունը»
05.06.2012 | 06:59

Մայրաքաղաքի Աջափնյակ համայնքի 16-րդ և 15-րդ թաղամասերի, նմանապես քաղաքամերձ «Պռոշյան սովխոզի», Շիրազի, Հասրաթյան և Լենինգրադյան փողոցների բնակիչները, ավելի ճշգրիտ, նրանք, ովքեր ուղևորատար տրանսպորտի ամենօրյա ուղևորներ են, ավելի ու ավելի են համոզվում, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունում անում են հնարավորն ու անհնարինը` իրենց, մեղմ ասած, հիմարացնելու համար։ Այս գործում հատկապես առաջադիմել է սույն վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, աչքերին թոզ փչելու գրոսմայստերն ու քթից բռնած ման ածելու «ուստեն»։ Բանն այն է, որ վերոնշյալ թաղամասերի, համայնքի և փողոցների բնակիչները տարիներ ի վեր խեղդամահ լինելով երթուղայիններում, մայիսմեկյան խանդավառությամբ դիմավորեցին թիվ 19 երթուղագծի «Բոգդան» ավտոբուսի նորամուտը։ Սակայն նրանց խանդավառությունը կարճ ժամանակ անց փոխվեց հուսախաբության։ Բանն այն է, որ վերոնշյալ ավտոբուսները երթուղագծում են լինում վաղ առավոտից մեկ-երկու ժամ և կեսօրից հետո` դարձյալ ժամանակավորապես։ Այսինքն, սպասարկումն իրականացնում են միայն «պիկ» ժամերին։ Երեկոյան դրանք անհետանում են ուղեգծից, շաբաթ և կիրակի օրերին առհասարակ լքում են ուղեգիծը, ամռան ամիսներին, երբ հիմնական ուղևորները` ուսանողները, արձակուրդում են, նրանք էլ արձակուրդում են հայտնվում։
Վերջերս էլ, արդեն մի քանի օր է, ինչ «Բոգդաններին» առհասարակ նենգադուլ (սաբոտաժ) են հայտարարել։ Գծում, ուր պիտի լինի նվազագույնը 10 ավտոբուսն, թուլորեն երթևեկում է երկու-երեք «Բոգդան»։ Այս մասին որոշակի պարբերականությամբ տեղեկացնում ենք տրանսպորտի վարչությանը։ Այսօր էլ, ի պատասխան մեր հիշեցման, հնչեց քաջ ծանոթ «խոստովանանքը». վաղվանից խնդիրը վերջնականապես կկարգավորվի։ Խնդիրը «կարգավորվում» է շուրջ հինգ տարի, և, բնականաբար, ուղևորներիս մի բան է մնում` հավատալ ամենագետ չար լեզուներին, ովքեր համառորեն պնդում են, թե թիվ 19 երթուղու տրանսպորտային պորտապարը մեկ պատճառ ունի. այն լիարժեք գործելու դեպքում ոչ պակաս լիարժեքորեն կխանգարի թիվ 46 երթուղային միկրոավտոբուսի զանգվածային «գրդոնին»։ Նույն չար լեզուները համառորեն վստահեցնում են, որ այս խնդիրը երբևէ չի լուծվի, քանզի երթուղային ուղեգիծը հովանավորում է հանրածանոթ մի հանրապետական։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2822

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

տպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am
¢â‚¬Å¡Ã¢Â¬/home" class="footer-logo">.