3D հասկացության մասին արվեստում առաջինը խոսել է Երվանդ Քոչարը (տեսանյութ)
11.07.2012 | 16:18
«Պիկասոն ասում էր, որ միայն ու միայն ժամանակից է վախենում, իսկ Քոչարն ասում էր, որ ժամանակի մեջ պետք է գտնեն իրեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարը:
Նրա` «Երվանդ Քոչար. տարածական նկարչություն» ֆիլմի առանցքում «Քոչարի տարածական նկարչությունը» շարքում տեղ գտած 1927-ի գլուխգործոցներից մեկն է: Այն Հայաստան է բերվել 2011-ին Փարիզի Minotau պատկերասրահից: Ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում: Ռուբեն Քոչարի խոսքով, այն լակոնիկ է և հնարավորինս օբյեկտիվ: «Անդրադառնալով նրա գաղափարներից մեկին` նկարչությանը տարածության մեջ, աշխատել եմ լակոնիկ բացատրել 3D հասկացությունը Քոչարի արվեստում: Դա բարդ ընկալելի է, բայց հանճարեղ»,- ասաց նա, նշելով, որ 3D հասկացության մասին արվեստում առաջինը խոսել է Երվանդ Քոչարը դեռ 20-րդ դարի սկզբին:
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...