Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սեպտեմբերի 15-ից Մեծամորի ատոմակայանում կսկսվեն պլանային վերանորոգումները

Սեպտեմբերի 15-ից Մեծամորի ատոմակայանում կսկսվեն պլանային վերանորոգումները
06.09.2012 | 18:21

Սեպտեմբերի 15-ից Մեծամորի ատոմակայանը չի գործի և կենթարկվի պլանային վերանորոգման: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը։ Նրա խոսքերով, Մեծամորի ատոմակայանի այս տարվա պլանային վերանորոգումը կտևի բավականին երկար` շուրջ 88 օր։

«Ընդհանրապես 4 տարին մեկ անգամ ատոմակայանը կապիտալ վերանորոգման է ենթարկվում: Այս տարի պետք է վերանորոգվի ռեակտորը»,- նշել է Գագիկ Մարկոսյանը։
Ատոմակայանը վերստին կգործակվի դեկտեմբերի 12-ին։


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ