Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գնային քաղաքականություն` կաթնամթերքի ոլորտում

Գնային քաղաքականություն` կաթնամթերքի ոլորտում
19.06.2013 | 11:56

2013 թ.-ի մայիս ամսին կաթնամթերքի շուկայում գների թանկացումից հետո համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ վերջին ժամանակաշրջանում նույն շուկայում գրանցվել է գների նվազեցում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2013 թ.-ի մայիսի 10-ից մինչ օրս կաթնամերքը թանկացել է 8-12 տոկոսով (առանձին դեպքերում՝ մինչև 15 տոկոս) և մինչ օրս որևիցե փոփոխության չի ենթարկվել. ընդ որում հավասարապես թանկացել են թե՛ այն կաթնամթերքները, որոնցում օգտագործվում է նաև չոր կաթ (թերևս արտադրողներն իրենց արդարացնում էին հումքի՝ կաթի փոշու թանկացմամբ), թե՛ այն կաթնամթերքը, որը պատրաստված է բացառապես կովի անարատ կաթից (այն դեպքում, երբ կաթի մթերման գինը նվազել է):
ՀԿ-ն կարծում է, որ համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից գրանցված գների նվազումը ոչ մի կապ չունի արտադրողների կողմից սահմանված առաքման նոր գնի հետ. այն ուղղակիորեն պայմանավորված է իրացման ցանցի կողմից վարվող գնային քաղաքականությամբ: Նաև ակնկալվում է, որ վերոնշյալ փաստերի շուրջ համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից կիրականացվեն նոր ուսումնասիրություններ և գործողություններ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ