Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ես տղամարդ տղա եմ»

«Ես տղամարդ տղա եմ»
21.10.2013 | 15:28

«Այդ մասին ամոթ ա հարց տալը կամ խոսալը: Ես ասեմ ինչ կապ ունեմ: Ենթադրենք ասել եմ՝ չէր սազում, որ աներ ըտենց բան: Դա ուրիշ խնդիր ա: Բայց ինչ-որ պատժել կամ ծեծել…Ես տղամարդ տղա եմ, կնոջ հետ կապված…Կամ ով ուզում ա լինի, մենք գործընկերներ ենք, կարանք ասենք-խոսանք: Անհարմար ա, որ ըտենց բաներ են ասում դահլիճում»,- irates.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, թե Զարուհի Փոստանջյանը դիմել է ԱԺ նախագահին՝ խորհրդարանում իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով, այդ թվում նաև` Մհեր Սեդրակայանից: «Այսինքն, որևէ վիրավորական արտահայտություն Փոստանջյանի հասցեին Դուք թույլ չեք տվել» հարցին էլ հակադարձեց. «Ոչ մի անգամ ու իմ կողմից ոչ»:

Հավելենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն օրերս նամակով դիմել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որում, ասված էր. «Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում իմ կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հարցից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները իմ նկատմամբ հրապարակավ հնչեցրեցին վիրավորական և, ըստ էության, սպառնալից հայտարարություններ: Ուստի խնդրում եմ, օգտագործելով Ձեր լիազորությունները (Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների հաստատումը և Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովումը), ՀՀ ԱԺ-ի տարածքում ապահովել իմ անվտանգությունը, ինչպես նաև անխափան աշխատանքի հնարավորությունը»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ