Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Փաշինյանը Շարմազանովին Շարմազանովի ձևով սաստեց

Փաշինյանը Շարմազանովին Շարմազանովի ձևով սաստեց
05.12.2013 | 13:18

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ներկայացրած կոռուպցիային առնչվող նախագծի քվեարկությունից առաջ Լևոն Զուրաբյանը, դիմելով մեծամասնությանը, ասաց. «Եկեք ուղարկենք այդ փաստերը դատախազություն, կառավարությանը հանձնարարենք կազմել անհետաձգելի միջոցառումների փաթեթ: Եթե դուք չեք անում այդ քայլը, նշանակում է՝ դուք դառնում եք կոռուպցիայի գլխավոր պաշտպանը»: Հակադարձելու հերթը Գալուստ Սահակյանինն էր: «Եթե դուք խնդիրներ ունեք, ձեր մեջ լուծեք: Ինչ կապված է կոռուպցիայի հետ, մենք խնդիրները լավ բանաձևել ենք: Մենք դեմ ենք քվեարկելու»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը` էստաֆետը հանձնելով փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Սակայն վերջինիս ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդմիջեց այն, հայտարարելով, որ «բովանդակային» քննարկում է ծավալում, այնինչ վարման կարգով պետք է խոսել: Ի դեպ, ընդդիմության խոսափողերը մշտապես Շարմազանովն է անջատել տալիս` հայտարարելով, թե վարման կարգին չվերաբերող ելույթ են ունենում:

Ի վերջո, Շարմազանովն ու Նիկոլ Փաշինյանը համաժամանակյա ելույթ ունեցան, իհարկե, ԱԺ փոխնախագահը՝ բարձրախոսով, իսկ Փաշինյանը` առանց դրա: Չնայած Հերմինե Նաղդալյանի կարգուկանոն հաստատելու ջանքերին, պարբերաբար «Էդիկ, Էդիկ» ասելուն, Փաշինյանը և Շարմազանովը շարունակում էին վիրավորել միմյանց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ