Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Վիկտոր Դալլաքյանը` «սցենարիստ»

Վիկտոր Դալլաքյանը` «սցենարիստ»
06.12.2013 | 01:01

ՌԴ նախագահի մեկնելու հաջորդ իսկ օրը Ազգային ժողովը քննարկեց ու քվեարկեց մի քանի նախագծեր, որոնք մի նժարին դրել էին Ռուսաստանը, մյուսին` Եվրոպան: Այսպես. Ռուսաստանին հաճոյացանք ռուսական ռազմատեխնիկային առնչվող նախագիծը ընդունելով, Եվրոպային` վարկային ծրագրերի վերաբերյալ համաձայնագրերով: Ինչո՞ւ հատկապես ռուսական ռազմատեխնիկայի հարցը քննարկվեց երեքշաբթի օրվա նիստում, ոչ թե երկուշաբթի, երբ ՌԴ նախագահը դեռ Հայաստանում էր: Այս «խորամանկ» քայլը մտածվել էր, որ ընդդիմադիրները առիթից չօգտվեն և նախագծի շրջանակներում հակառուսական ելույթներ չունենան: Հաջորդ օրն էլ «ռուսական» ու «եվրոպական» նախագծերի իմաստն այն էր, որ Պուտինի այցից անմիջապես հետո հանկարծ կարծիք չստեղծվի Արևմուտքում, թե, ահա՛, ամբողջովին անցան Ռուսաստանի ազդեցության տիրույթ:
Այս սցենարի հեղինակը, մեր տեղեկություններով, ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն է: Այս մասին էր փաստում նաև այն, որ քննարկումների ժամանակ Դալլաքյանը պարբերաբար մոտենում էր նիստը վարողներին ու զեկուցողներին` համապատասխան հրահանգներ տալու: Սովորաբար Վիկտոր Դալլաքյանը նիստերին իր համար «խելոք-խելոք» նստում է, այս անգամ նրա աշխուժությունն առավել քան ակնհայտ էր: Հետաքրքիր է, որ դրանից մեկ օր հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ամբիոնից իջավ ու նստեց նախագահի ներկայացուցչի կողքին և երկարատև զրույցի բռնվեց։ Հավանաբար «հաշվետվություն» էր ներկայացնում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ