Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԲՀԿ-ն քվեարկեց, սակայն չմաքրվեց

ԲՀԿ-ն քվեարկեց, սակայն չմաքրվեց
11.03.2014 | 13:45

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարը «փուստ անցավ»: Նախագիծը ՀԱԿ-ինն էր, թեև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե ԲՀԿ-ն նախաձեռնողներից մեկն է և բոլոր չվախեցողներին կոչ արել նախագծին կողմ քվեարկել: Հեշտ է հերոսական կեցվածք ընդունել, եթե կանխավ գիտես, որ դրա համար ստիպված չես լինելու հետո աղիողորմ լացել: ԲՀԿ-ն, ի սկզբանե, գիտեր, որ նախագիծը չի անցնելու: Միամիտ պետք էր լինել մտածելու համար, թե ՀՀԿ-ից կամ ՕԵԿ-ից նախագծին կողմ քվեարկողներ կլինեն: Այս մասին գիտեր և ՀԱԿ-ը: Բայց ՀԱԿ-ը` որպես մարտի 1-ի իրադարձությունների հետևանքներն իր վրա անմիջականորեն կրած ու նաև դրանց դեմ պայքարած մեկը` «Ժառանգության» հետ միասին կարող էր հուսալ, թեև եթե հույսերիդ իրականացման համար անգամ 50-50-ի տարբերակը անհնարինի շարքից է, հույսդ ինքնախաբեության պես մի բան է դառնում:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, այս ուժը երբեք չի դատապարտել այն ժամանակվա իշխանության գործողությունները, երբեք հետմարտիմեկյան ձերբակալվածներին քաղբանտարկյալ չի համարել, ավելին`հետագայում իր «ծոցում» տեղ է տվել մարտի 1-ի հետ առնչություն ունեցող առնվազն երկու հոգու` Վարդան Օսկանյանին և Գրիգոր Գրիգորյանին: Դեռ Ծառուկյանի թիկնապահների մասնակցության փաստն էլ` վերադիր: Ուրեմն ինչո՞ւ պետք է ԲՀԿ-ն փափագեր, որ մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծվի: ՀԱԿ-ի նախագիծը` կամա թե ակամա ԲՀԿ-ին հնարավորություն տվեց ընդդիմություն խաղալ, սակայն այդ պատեհությունն անգամ այս կուսակցությանը չի փրկի: Չէ՞, որ պատմությունը ոչինչ չի մոռանում և ցանկացած բան, ի վերջո, բումերանգի օրենքով հատուցում է պահանջում: Ի դեպ, նկատենք, որ այս ամենը տեղի էր ունենում Մեծ Պահքի օրերին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ