ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Երիտասարդ հանրապետականները դեմ են Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելուն

Երիտասարդ հանրապետականները դեմ են Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելուն
13.03.2014 | 16:41

Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելու մասին ՀՀ մշակույթի նախարարության որոշումը խիստ մտահոգություն է առաջացրել հանրության տարբեր շերտերում։ Հետաքրքիր էր իմանալ ՀՀԿ-ի՝ որպես ազգային պահպանողական կուսակցության տեսակետն այդ նախաձեռնության վերաբերյալ։

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելը անթույլատրելի է։ «Մտավախություն կա, որ սրճարանի կառուցումը զբոսաշրջիկների նվազման պատճառ կդառնա։ Ավելին, սրճարանից հետո կսկսեն կառուցել նաև զվարճանքի այլ կետեր։ Գառնու տաճար այցելող զբոսաշրջիկին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե սրճարանը, այլ տաճարը։ Թող բարեկարգեն տարածքը, բայց պետք չէ ժամանցի վայրեր ստեղծել պատմամշակութային վայրում։ Գառնին համաշխարհային արժեք է, հայ ժողովրդի հեթանոսական շրջանի հոյակերտ կոթողներից մեկը»,- նշում է Վահե Մովսիսյանը՝ ավելացնելով, որ ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է, և այս խնդիրը մտահոգում է երիտասարդ հանրապետականներին։
Վահե Մովսիսյանը նկատում է նաև, որ Գառնու տաճարը Հայաստանում նախաքրիստոնեական ժամանակների միակ կառույցն է, հեթանոսական մշակույթի միակ պատառիկը, և ցանկացած ոտնձգություն պատմամշակութային այս արժեքի նկատմամբ անընդունել է։ Նա նաև առաջարկում է, որ եթե սրճարանների անհրաժեշտություն կա, ապա դրանք կարելի է կառուցել գյուղի տարածքում։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ