«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Գալուստ Սահակյանի «թումանյանական» զեղումները

Գալուստ Սահակյանի «թումանյանական» զեղումները
25.03.2014 | 15:06

Գալուստ Սահակյանն այսօր ընդդիմադիրներին հակադարձում էր բանաստեղծորեն` օգտվելով Հովհաննես Թումանյանի տողերից: Մինչ այդ նա սեփական բառերով բնորոշումներ տվեց: «Ես չգիտեմ խնդամ, թե լամ: Սա կամ զավեշտ է, կամ հումոր…Սա շահարկում չէ, սա ծես է, որը նաև հայկական չէ, անբնական է: Ամեն երկուշաբթի մի շաղախված անմտություն բերեն էստեղ ներկայացնեն, մենք էլ քննարկենք, հետո երեք շաբաթ հետո նույն ծեսին պիտի մասնակցենք»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը` նկատելով, որ մարդու ուղեղը լվացքի մեքենա չէ, երբ ուզենա լվա, երբ ուզենա` «մզի»: «Ինչ կապ ունի Ալեքսանդր Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանն այս հարցերի հետ: Բերել եք, ասեք ժողովրդի մեջ այսպիսի խնդիրներ կան: Դատավճիռներն էլ իբրև թե հետն եք բերում: Անչափներն ուզում են չափավորներին հավասարվել: Հլը քեզ նայիր, քո տրամաբանությանը նայիր, որտեղից ես եկել, որ օջախին ես կպնում, ով ա քեզ թույլ տվել: Սա ինչ ոճ է»,-ասաց Սահակյանը` նշելով, թե ստիպված է լինում բոլոր ՀՀԿ-ականերին բերել, նստացնել, որ «պատշաճ լինի, մարդիկ հարց են բարձրացնում»:

Ըստ հանրապետականի` ընդդիմությունը փորձում է կրկնել իրենց, բայց շատ «կոշտ ու կոպիտ»: Հետո էլ հիշեցրեց Թումանյանի այն տողերը, որոնք վերաբերվում էին ամբոխի և ժողովրդի տարբերությանը: «Շատերը ժողովրդին ու ամբոխին խառնում են իրար, այսինքն՝ դուք: Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը` հիմար…Դուք ընդամենը սա եք, բայց ես չեմ դա ասում, այլ Հովհաննես Թումանյանը»: Նրա խոսքից հետո ԱԺ խոսնակը հեգնեց, որ մինչ այդ բառերը՝ պիտի ասեր, որ դա Թումանյանի խոսքերն էին, որ ընդդիմադիրները չլքեին դահլիճը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ