Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Խոշոր «ձկների» համար նախագիծ

Խոշոր «ձկների» համար նախագիծ
14.05.2014 | 15:17

«Սա պետք է վերաբերի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, մենք հիմա թեթևացնում ենք միայն խոշորներին»,- «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ այս օրենքը անդառնալի հետևանքներ կունենա տնտեսության վրա:

Դիմելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, Բագրատյանը նշեց. «Պարոն Այվազյան, Դուք ասացիք, որ սա քայլ է առաջ, սակայն իրականում սա քայլ է դեպի հետ, ինչպես երեկ խոսում էինք կուտակայինի մասին»։
Բագրատյանի գնահատմամբ՝ այս ժամանակավոր լուծումները մտահոգիչ են:
«Ինչի՞ չանել քայլ, որը վերաբերում է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, եթե այս ամեն ինչը տարածեք բոլոր տնտեսվարող սուբյեկտների վրա, հիանալի է։ Անընդհատ խոսում եք` փոքրը, փոքրը… Մեր հանրապետությունում, սիրելի բարեկամներ, 4%-ն է զբաղվում ձեռնարկատիրությամբ, Լիտվայի նման պետությունում 12% է, Ֆրանսիայում`40։ Իհարկե, հանած գյուղացիական տնտեսությունները՝ որպես տնտեսվարող սուբյեկտներ»,- շեշտեց ընդդիմադիր գործիչը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ