Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Նախարարը իսկապես հանգիստ քուն չունի

Նախարարը իսկապես հանգիստ քուն չունի
20.06.2014 | 15:22

«Եթե երեկ ինձ հարց տալու հնարավորություն ընձեռվեր, պետք է հարցնեի՝ գիշերները լավ քնո՞ւմ եք, թե՞ ոչ, այսօր հարցերիս քանակը մեծացել է, ևս մի քանի հարցեր կտամ»,-դիմելով սոցապնախարարին ասաց դաշնակցական Արծվիկ Մինասյանը և հարցերը շարադրեց. «Դուք իսկապե՞ս կարծում եք, որ եթե «պարտադիր կուտակային վճար»-ը բառը փոխեք «սոցիալական նպատակային վճար» բառով, դրանից պարունակությունը փոխվում է: Ձեր բերած փաթեթում, բացի նվազագույնի դեպքից, որտե՞ղ է գործատուն մասնակցում և ի՞նչ պարտավորություններ ունի: Հիշեցնեմ, որ ՍԴ-ն իր որոշմամբ արձանագրել էր, որ կուտակային պարտադիր վճարի մասով գործատուի նկատմամբ պահանջների սահմանումը, այդ թվում՝ նրա սեփականության վրա արգելանք դնելը, հակասում է Սահմանադրությանը»: Մյուս հարցն էլ առնչվում էր օրենքի վերաբերյալ Ազգային ժողովի և կառավարության պատշաճ հսկողության և վերահսկողության սահմանմանը:

Նախարարը սկսեց քնելու հարցից. «Պետք է ասեք, թե երեկվա և այսօրվա մեջ ինչ տարբերություն կա: Մեր աշխատանքը օրվա ընթացքում տևում է 8-10 ժամ և դրանից հետո՝ իսկապես դժվար է լինում չլուծված խնդիրների պատճառով հանգիստ քուն ունենալ»: Մյուսների առնչությամբ էլ նկատեց, որ եթե մարդիկ չեն ուզում տեսնել այդ երկու նախագծերի տարբերությունները, երբեք չեն տեսնի։

«Պարտադիր կուտակային վճարը գանձվում էր անհատի աշխատավարձից և առանց պետական բյուջե մտնելու գնում էր ակտիվները կառավարողին: ՍԴ-ի որոշումը հենց այս դրույթին է անդրադարձել, որ այն փոխանցումը, որը չի մտնում պետական բյուջե, չի կարող դիտարկվել, որպես պարտադիր սոցիալական վճար, և այդ առումով Սահմանադրությանը հակասում է, քանի որ սեփականության իրավունքի նկատմամբ տեղի է ունենում տնօրինման սահմանափակում: Դուք գիտեք, որ այս նոր նախագծով, ամեն ինչ ՍԴ-ի որոշմանը համապատասխանում է»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով հսկողական մեխանիզմներին՝ Ասատրյանն ասաց. «Եթե գումարները արտացոլվում են արդեն պետական բյուջեում, բնականաբար, Ազգային ժողովն ունի հնարավորություն՝ իրականացնելու իր վերահսկողական գործառույթները»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ