Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Վերանորոգվում են և համալրվում գրքերով

Վերանորոգվում են և համալրվում գրքերով
09.09.2014 | 10:55

Մեր քաղաքում ընթանում են կրթական և մշակութային հաստատությունների նորոգման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, 12 գրադարաններից 9-ում աշխատանքներն ավարտվել են: Նորոգման աշխատանքներն ավարտված են նաև 15 մանկապարտեզներում:
Մեր վերջին տեղեկություններով` Երևանի բոլոր գրադարանները, մասնաճյուղերով հանդերձ, համալրվել են նաև նորատիպ գրքերով։ Այս տարվա ծրագրով Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 145 անուն 4800 կտոր գիրք:
Գրքերի խմբաքանակում ներառված են մասնագիտական և գեղարվեստական գրականություն, հայ ու համաշխարհային դասականների ստեղծագործությունների վերահրատարակումներ, ինչպես նաև ժամանակակից հեղինակների նորատիպ գործեր, մանկական գրականություն: ՈՒշադրությունից դուրս չեն մնացել նաև երաժշտական դպրոցների գրադարանները, որոնց տրամադրվել է երաժշտական գրականություն, այդ թվում՝ պարտիտուրաներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 970

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ