Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Փոքրիկը մահացավ

Փոքրիկը մահացավ
20.01.2015 | 01:46

Նա մեր բոլորի փոքրիկն էր։ Նրանով էինք ապրում այս օրերին։ Չենք հեկեկալու` նա գնաց միանալու իր ընտանիքին։

Ճախրի՛ր, թանկս, ճախրիր, ու այն սերը, որ քեզ էինք տալիս` նավելու համար այս կյանքում, նավակ սարքիր` արդեն երկնքում։

Աշխարհը չարժեր քո տառապանքին, պստիկս:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ.Գ. Չթողնենք՝ մեր մաքուր վշտին ուրիշ բան խառնվի։

Չթողնենք այլ էներգետիկա խառնվի մեր ալիքներին։

Մենք ուժեղ ենք։

Հո չենք կարող մեր մարտը տանուլ տալ այսպես շռայլ` ուրախացնելով այդ սև գործն անողներին։

Պետք է արժանապատիվ, ինքնորեն հպարտ փոքրիկին երկինք` իր ծնողների մոտ ճանապարհել։

ՈՒ դա թող լինի նրանց հիշատակի առջև մեր հատուկ խնկարկումը:

Դիտվել է՝ 1969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ