Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Բա նրանք պիտի հանգստանան

Բա նրանք պիտի հանգստանան
10.07.2015 | 00:39

Ազգային ժողովում մի կենդանի «շոֆեր» չկա: Նիստերի ավարտից հետո հատուկենտ պատգամավորների կարող ես գտնել իրենց աշխատասենյակում: Ազգընտիրներն արդեն «վաստակած» հանգստի են անցել: Բացառությամբ որոշ պատգամավորների, գերակշիռ հատվածը միշտ էլ այդ հանգստի մեջ է եղել, պարզապես մեկ-մեկ անդորրը խախտել են խորհրդարան «բերման ենթարկելով», որպեսզի կոճակ սեղմելու «սուրբ» գործը կատարեն: ՈՒ եթե այս նստաշրջանում մտավոր մեծ ծանրաբեռնվածության «արգասիքն» է եղել այդ «գործը», ուրեմն նրանք արժանի հանգստի են գնացել: Գոնե «գնալիս» էլ Հայաստանում մնային, «արքայական» հանգստի վրա ծախսվող գումարներն էլ երկրից դուրս չէին գա։ Ինչևէ, փաստն այն է, որ եթե կառավարությունը նորից արտահերթ նիստի առաջարկ ներկայացնի խորհրդարան, իշխանական մեծամասնությունն այս անգամ հազիվ թե քվորում ապահովի, որովհետև դժվար թե կարողանան դրսի վայելքներից պատգամավորներին կտրել ու բերել խորհրդարանի դահլիճ: Վկան` վերջին արտահերթ նիստը, երբ մի կերպ, «զոռով-շառով» իրար գլխի հավաքեցին յուրայիններին ու քվորում ապահովեցին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ