Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Սենսացիների ետևից ընկնելով՝ հիշեք, որ նաև քաղաքացի եք և ունեք պատասխանատվություն

Սենսացիների ետևից ընկնելով՝ հիշեք, որ նաև քաղաքացի եք և ունեք պատասխանատվություն
06.10.2015 | 19:58

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը գործընկերներին հիշեցրել է, որ ինչից էլ խոսեն, ինչ քայլեր էլ ձեռնարկեն, բոլորի՝ ընդդիմություն թե իշխանություն, մտահոգությունների տիրույթը սահմաններն են եւ եթե այսօր կա մտահոգվելու առիթ, հենց սահմանների անառիկության հարցն է: «Պատճառները գիտեք, մեր բախտը բերել է, հարեւաններ ունենք, աշխարհը չունի, բարեբախտաբար այդ նույն աշխարհի աչքերը արդեն բացվել են եւ տեսնում է իրերը ու երկրները իրենց իրական ռակուրսների մեջ: Ապացույցը՝ ՄԱԿ-ի վեհաժողովում մեր երկրի հանդեպ ընդգծված ջերմ ու բարեկամական վերաբերմունքը: Իսկ Ալիեւը ասելիք չունի ժողովրդին: Ադրբեջանը խրված է խնդիրների մեջ, ի՞նչ կյանքով են ապրելու, Ադրբեջանի ժողովուրդը չգիտի և հեռանկար չի տեսնում, քանի որ բռնատիրական երկրում չի կարող լինել հեռանկար։ Սա՝ մեկ:
Իլհամ Ալիևն ասելիք չունի նաև Արևմուտքին, նա չի կարող ժխտել ոչ քաղբանտարկյալների ու քաղաքացիական ակտիվիստների հալածանքները, ոչ էլ հոխորտալ, որ Արևմուտքն ուտում է խավիարը ու ուրանում: Հնարավոր հանդիպումներից հերթական անգամ խույս տալու և միջազգային հանրությունից ագրեսորի իր պահվածքը թաքցնել չկարողանալու նրա փորձերն ակնհայտ են:
Ունենք այս վայրենի հարևանը, ցավոք, հարևաններին չեն ընտրում, բայց և որպես միջազգային մեծ ընտանիքի անդամ և միջազգային բոլոր նորմերին համարժեք գործող պետություն՝ Հայաստանի Հանրապետությունն ունի իրավունք՝ դիմել եվրոպական բոլոր կառույցներին, բոլորին՝ անխտիր, և պահանջելու, որ վերջ տան երկակի ստանդարտներին, ոչինչ չտվող ռևերանսներին, և այլևս անցնեն գործի՝ թողնելով դիվանագիտական բառապաշարը, երբ հրանոթներն են կրակում խաղաղ բնակչության վրա: Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պետք է սահմանվեն: Ի վերջո, ամբողջ աշխարհն է տեսնում, որ արդեն մի քանի օր գնդակոծվում են Հայաստանի սահմանները, իսկ սա ոչ այլ ինչ է՝ քան ագրեսիա խաղաղ բնակչության դեմ։ Մեր ժողովուրդը, մեր բանակն ի զորու են սանձել և սանձում են ադրբեջանական ագրեսիաները, առայժմ՝ համարժեք պատասխան տալով, բայց կարող են ավելին անել: Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը միայն Հայաստանի խնդիրը չէ: Եթե Բաքուն փորձի բացել Պանդորայի արկղը, ոչ ոք չի կարող կանխատեսել հետևանքները, և սա բոլորը պիտի հասկանան ու գործեն համարժեք»,-ասել է պատգամավորը և լրատվամիջոցներին կոչ արել «Ոսկերչի պես ուշադիր եղեք սահմանների եւ սահմանապահ գյուղերի մասին ռեպորտաժներ անելիս, մի զանգահարեք գյուղապետերին եւ հարցախեղդ մի արեք, այդ մարդիկ շատ ավելի կարեւոր գործեր ունեն, քան ձեր հարցերին պատասխանելը:
Վերջերս Տավուշի մարզի մի քանի գյուղերում էի իմ գործընկեր պատգամավորների հետ, «shabat.am» լրատվամիջոցի նախաձեռնությամբ, ապրեն երեխեքը բավական գործ էին արել, եւ այդ տարածքի չորս գյուղերի գյուղապետեր խնդրեցին ինձ, որ իրենց հորդորը փոխանցեմ բոլորիդ: Զանգում եւ հարցեր եք տալիս, որոնք պարզապես չի կարելի տալ, իսկ ազերին լսում է այդ տարածքներում բոլոր հեռախոսազանգերը, մի քիչ զգոն եղեք, պատասխանատվությունը չի խանգարի, խնդրում եմ բոլորիդ անձնապես, սենսացիների ետեւից ընկնելով՝ հիշեք, որ նաեւ քաղաքացի եք եւ ունեք պատասխանատվություն»:

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ