Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Դարակի» անդրանիկ մատենաշարում ներկայացվելու են միայն կին գրողները

«Դարակի» անդրանիկ մատենաշարում ներկայացվելու են միայն կին գրողները
16.12.2015 | 16:10

«Մեր հասարակությանը լի, բովանդակալից և անընդհատ ընթերցվող գրադարակ է պետք: Դրա համար անհրաժեշտ է ճիշտ ժամանակին վեր հանել հասարակության անառողջ երևույթները և ցույց տալ, որ դրանք բուժվող են գրականության շնորհիվ: Սա էլ մեր պայքարի ձևն է»,- այս «կարգախոսով» է իր գործունեությունը սկսում նորաբաց «Դարակ» հրատարակչությունը: Ինչու «Դարակ»: Մեղվի փեթակն ունի իր դարակները, որը քաղցրահամ մեղրով են լցնում համատեղ ու համակարգված աշխատանքով: Գրադարակներն էլ են այդպես ստեղծվում: «Դարակը» ներկայացնելու է գեղարվեստական, թարգմանական, մանկապատանեկան, գիտահանրամատչելի, արվեստաբանական գրականություն: Շուտով լույս կընծայվի Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» վեպը, որը նորաբաց հրատարակչության առաջին` «Սաֆո» մատենաշարի առաջին գիրքն է: Այս մատենաշարով ներկայացվելու են միայն կին գրողները:

Վիրջինիա Վուլֆը (1882-1941) 20-րդ դարի առաջին կեսի մոդեռնիստական գրականության նշանավոր ներկայացուցիչներից է: «Յուրաքանչյուր կին, եթե պատրաստվում է գրելու, պետք է ունենա միջոցներ և սեփական սենյակ»,- ասվում է ֆեմինիստական համարվող այս վեպում: Այստեղ կարևորվում է կնոջ դերը տղամարդկանցով գերիշխող գրականության ավանդույթների համապատկերում: Թարգմանիչը Մանիկ Եգանյանն է, շապիկի ձևավորումը` Լուսինե Նավասարդյանի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ