Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ռուսաստանը դարձավ խիստ անվստահելի գործընկեր»

«Ռուսաստանը դարձավ խիստ անվստահելի գործընկեր»
24.06.2016 | 00:44

ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ
(ՌԱՀՀԿ կենտրոնի տնօրեն)

-Պարոն Սարգսյան, ի՞նչ եք կարծում, սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ հասա՞վ Վլադիմիր Պուտինն իր նպատակին:
-Ես չեմ կարծում, որ այդ հանդիպումը և վերջին զարգացումները լոկ Պուտինի խնդիրն են. այն իրականում ԵԱՀԿ-ի համատեղ խնդիրն է, ուղղակի դերերի բաժանում է կատարվել այս անգամ, որի ընդհանուր կանոնները Վիեննայում ամերիկացիք ամրագրեցին. այս փուլում կոնկրետ պատասխանատվությունը դրվել է ռուսական կողմի վրա:
-Ի՞նչ կլինի, ըստ Ձեզ, այսուհետ:
-Դե, քառօրյա պատերազմը ցույց տվեց այն պայմանավորվածությունները, որոնք կային բուն խաղացողների միջև:
-Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը:
-Ասել եմ` սա մեծ գեոքաղաքական պայմանավորված խաղ էր` ստատուս քվոն փոխելու, նոր իրավիճակ ստանալու համար:
-Կստացվի՞:
-Դժվար է ասել: Լուծումը ոչ ոք չունի, 25 տարի է` «որոնում» են: Ընդ որում, այդ ընթացքում Ռուսաստանն էլ իր հերթին Հայաստանի համար դարձավ խիստ անվստահելի գործընկեր:
-Ի՞նչ պետք է անի Հայաստանն այս պարագայում:
-Ի՞նչ պետք է անի` նոր գործընկերներ պետք է գտնի:
-Կանի՞, կգտնի՞:
-Բա ի՞նչ պետք է անի, պարտավոր է. արդեն իսկ պարզ երևում է, որ անում է:
-Ի՞նչ է անում:
-Իրանի հետ է նոր հարաբերություններ ստեղծում, փորձում է զենք գնել Իրանից: Ռուսաստանին Ադրբեջանը թույլ չի տալիս Հայաստանին զենք մատակարարել, Ռուսաստանն էլ չի ցանկանում կորցնել Ադրբեջանը, Հայաստան էլ ստիպված այլընտրանքներ է որոնում:
-Փոխանակ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, որպես ԵԱՏՄ երկիր թույլ չտա, որ Ռուսաստանը զենք վաճառի Ադրբեջանին, փաստորեն, բոլորովին հակառակ պրոցեսն է ընթանում: Ի դեպ, Դուք կանխատեսել էիք լայնածավալ պատերազմ. կլինի՞:
-Երբ Սարսանգի խնդիրը ԵԽԽՎ-ում արծարծվեց, ես հոդված գրեցի և ասացի, որ պատերազմի է տանում ամեն բան. պիտի հետևես` տեսնես ինչ գործընթացներ են ընթանում վերջին հանդիպումներից հետո, ինչ նպատակներ են հետապնդվում: Ցավոք, բոլոր արգումենտները խոսում են այն մասին, որ, այո, առանց պատերազմի հարցը չի լուծվի:
-Շո՞ւտ կլինի պատերազմը. ինչու եմ հարցնում, որովհետև հայկական ռիտորիկան վերջին օրերին, հատկապես սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո, բացառապես դա է պնդում:
-Ոչ մեկը դրա պատասխանը չունի. առայժմ անհասկանալի է, թե ինչ կա իրական խաղացողների մտքում։ Պետք է հետևել:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ