Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ծառուկյանի վերադարձի «առանձնահատկությունները»

Ծառուկյանի վերադարձի  «առանձնահատկությունները»
22.11.2016 | 00:38

Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն ինչ-որ բան կփոխի, իհարկե։
ա) Գրագետ, հաշվարկված վերադարձի դեպքում ՀՀԿ-ն, որը սրընթաց գնում է «պատմական» համագումարի, մանևրի հսկայական դաշտ կարող է ստանալ: Մանավանդ որ արդեն իսկ բարձրաձայնումներ կան, թե ՀՀԿ համագումարը սպասվածի չափ «ցնցող» չի լինելու մի շարք, սակայն առաջին հերթին Հայաստան «չներթափանցած» լուրջ ներդրումների պատճառով: Չնայած կա նաև հակառակ տեսակետը` ներդրումները կլինեն դեկտեմբերին: Ի դեպ, սրանից են կախված Ծառուկյանի «մուտքի» «ինչպես»-ն ու «երբ»-ը: Նաև` «ումով»-ը:

բ) Բաց է նաև հարցը՝ բարձրագույն իշխանությունը տվե՞լ է նրան վերադարձի «դաբրո», թե՞ ԲՀԿ-ն պարզապես յուր հոծ զանգվածներով կանչում էր նրան, ընդ որում՝ «փարդի հետևում» այս անգամ ունենալով ոչ թե երկրորդ նախագահին, այլ 13-րդ վարչապետին: Այո, Հովիկ Արգամիչին, ով այս պահին քաղաքական «միջանցքում» է, և գտնվելով Երևանում, չի մասնակցում ՀՀԿ ԳՄ նիստերին: Ասել է` մեսիջ է հղում առ այն, որ անչափ դժգոհ է իր վիճակից: Իսկ դժգոհելու առիթ Հովիկ Արգամիչն ունի, զի նրան մինչ այս պահը, ինչպես և Ծառուկյանին, չեն ասել` «վերադառնո՞ւմ է», թե՞ ոչ:


Միջանկյալ էլ ասենք, որ Սերժ Սարգսյանի խաղի ու հաշվարկների գերագույն հմայքը եղել և մնում է հենց այս մարտավարությունը՝ պահել որևէ մեկին «միջանցքում», փորձելով հասկանալ` այդ «ղեկավարելի քաոսից» հիբրիդային ինչ պատկեր կարտածվի: Ասել է թե` պետք է հասկանալ` ինչպե՞ս կխաղա Ծառուկյանը հետայսու, որն այս պահին անչափ ջերմ հարաբերություններ ունի «նախագահ ջանի» հետ, և ամենուր ասում է, որ այլևս թույլ չի տալու իրենց «արանքը մարդ մտնի»։ Արդյո՞ք պահելու է իր խոսքը, թե՞ նրա կողքին դարձյալ հավաքվելու են մարդիկ, ովքեր վերջինիս ներշնչելու են` «ամենա-ամենան» հենց ինքն է, որ կա: Եվ ապա` ինչպե՞ս է իրեն պահելու Հովիկ Արգամիչը, որ ամիսներ առաջ, ոչ ավել-ոչ պակաս, վերցրել ու ասել էր՝ ինքը կլինի վարչապետ նաև 2017-ից հետո, երբ դեռ պետք էր անցնել 2016-ը:
գ) Բոլոր դեպքերում, շատերն են համոզված, որ Ծառուկյանը կվերադառնա, ընդ որում, ի տարբերություն ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի, նրա վերադարձին քաղաքական դաշտում շատերը չեն սպասում, այդ թվում՝ ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն, արևմտյան ալյանսի ակնկալիք ունեցողների բլոկը, որովհետև Ծառուկյանի վերադարձով ծածկվելու է բավականին լուրջ դաշտ, և բողոքական էլեկտորատի կարոտախտի ողջ բաղձանքը սուբլիմացվելու է նրա կերպարի մեջ:
դ) Ծառուկյանի քաղաքականություն վերադարձն ինքնին շատ լուրջ ներդրում է նրա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական կյանքում: Ասել է՝ Ծառուկյանի մուտքը լուրջ գումարների ազդանշանում կլինի (նա սիրում է ծախսել քաղաքականության վրա), որի մի մասից էլ կօգտվի բուն բողոքավոր էլեկտորատը` այս կամ այն «տեսքով»:


Մյուս կողմից, առանձնապես նյութական պայծառ օրեր չապրող կուսակցությունների համար սա ուղղակի գիլիոտին կլինի` ինքնուրույնության առումով, ինչի տակ նույնպես նուրբ հաշվարկ կա. Ծառուկյանի վերադարձը մնացած բոլոր քաղաքական, ոչ «նյութավոր» ուժերին կստիպի հավասար զգաստ լինել հանդեպ գերագույն խաղացողը` Սերժ Սարգսյանը: Որովհետև խաղն այդ դեպքում փոխվում է…. առաջին հերթին հօգուտ նրա:
Նա է դառնում բոլորի արբիտրը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ