Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ինչո՞ւ էր Նեթանյահուն գնացել Ադրբեջան ու Ղազախստան

Ինչո՞ւ էր Նեթանյահուն գնացել Ադրբեջան ու Ղազախստան
17.12.2016 | 12:57

Իսրայելում ամփոփում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեկտեմբերի 13-15-ը Ադրբեջան ու Ղազախստան պաշտոնական այցի արդյունքները: Դա Իսրայելի վարչապետի առաջին այցն էր հետխորհրային երկու երկրներ՝ մուսուլմանական գերակշիռ մեծամասնությամբ, դիվանագիտական հարաբերությունների 25 տարիներին:

Երկկողմ համաձայնագրերի մեծ փաթեթի ստորագրումից բացի, Բաքվում ու Աստանայում բանակցությունների առանցքային թեման Իսրայել-Իրան հարաբերոթյունների հարցն էր: «Ես կցանկանայի դիմել Իրանի նախագահին հարցով՝ ինչո՞ւ է նա շարունակում սպառնալիքներ տեղալ մեր երկրի հասցեին,- հայտարարեց Նեթանյահուն Աստանայում մամլո ասուլիսում:- Եթե Իրանում մտածում են, որ Իսրայելը փոքր ու անօգնական պետություն է, խիստ սխալվում են, և ես խորհուրդ չեմ տալիս Իրանի ղեկավարությանը սրել մթնոլորտը, այլապես նրանք կբախվեն մեծ տհաճությունների»: Նախագահ Նազարբաևի հարցին՝ Նեթանյահուն հավատո՞ւմ է «երկրի երեսից հրեական պետությունը ջնջելու» Իրանի սպառնալիքին, Իսրայելի վարչապետը դրական պատասխանեց և հավելեց, որ «միայն ուրախ կլինի Իրանի դիրքորոշման փոփոխությունից»: Նեթանյահուն նաև խնդրեց Նազարբաևին աջակցել Իսրայելի թեկնածությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Ավելի վաղ Իսրայելը Ղազախստանի համար համանման քայլի օգտին էր հանդես եկել:


Տնտեսական շահեր
Իսրայելի վարչապետը Բաքու մեկնեց երեքշաբթի: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ընդունեց «Զագուլբա» պալատում, որտեղ նրանք ստորագրեցին գյուղատնտեսական համաձայնագիր և պայմանավորվեցին զարգացնել համագործակցությունը տնտեսության, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի և առևտրի ոլորտներում: Այսօր երկու երկրների ապրանքաշրջանառությունը 3,5 միլիարդ դոլար է: Թեպետ հիմնական շեշտը դրվում է Իսրայել ադրբեջանական նավթի մատակարարումների մեծացման վրա, այլ ոլորտներ էլ գտնվեցին, որտեղ ակնհայտ ներուժ կա: «Վերջին տարիներին Երուսաղեմի և Բաքվի միջև ակտիվ զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը,- ասում է իսրայելցի քաղաքագետ Արյե Գուտը:- Իսրայելը ավելի շատ է դիտում Ադրբեջանն իբրև ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում՝ հատկապես հաշվի առնելով աշխարհաքաղաքական վիճակը այդ տարածաշրջանում»: Գաղտնիք չէ, որ իսրայելական ռազմական ընկերություններն ակտիվորեն աշխատում են սպառազինությունների ադրբեջանական շուկայում: Անօդաչու թռչող սարքերը, գիշերային դիտարկման սարքերը, ուղղորդման էլեկտրոնային համակարգերը՝ մի փոքր մասն են ապրանքացանկի, որ Ադրբեջան են հասնում «Արտադրված է Իսրայելում» պիտակով: Մի քանի ամիս առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները նույնիսկ հաղորդեցին՝ հղում անելով Մեջլիսի պատգամավոր Եվդա Աբրամովին, որ Իսրայելը մտադիր է Հարավային Կովկասին տրամադրել հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգ: Պաշտոնապես Իսրայելի իշխանությունները հրաժարվեցին մեկնաբանել այդ թեման, սակայն փակ զրույցներում հոռետեսորեն են արձագանքում այդ գործարքի հնարավորությանը: Արյե Գուտի կարծիքով՝ երկու երկրների լավ կապերին նպաստող ևս մեկ գործոն է Ադրբեջանի ղեկավարության վերաբերմունքը հրեական համայնքին: «Ի տարբերություն շատ եվրոպական ու հետխորհրդային երկրների, որտեղ մոլեգնում է մերկապարանոց հակասեմիտիզմը, Ադրբեջանոմ այդ երևույթը երբեք չի եղել, իսկ հրեաներն այնտեղ միշտ իրենց անվտանգ են զգացել»՝ պարզաբանում է Գուտը: Թեպետ Բաքվում Իսրայելի վարչապետը միայն ութ ժամ անցկացրեց, այդ ժամանակը լիովին բավարար էր, որ այցը համարվի հաջող:


Մուսուլման բարեկամներ
Բաքվից Իսրայելի վարչապետը մեկնեց Աստանա, որտեղ չորեքշաբթի օրը նախագահական «Ակորդա» պալատում հանդիպեց նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Նեթանյահուն Իսրայելի առաջին վարչապետն է, որ այցելում է Ղազախստան: Բանակցությունների առանցքային թեման տնտեսական համագործակցությունը և Ղազախստանի խոշոր տնտեսական ընկերությունների ներգրավումն էր իսրայելյան շուկայում, այդ թվում՝ գազի որոնում ու արդյունահանում: Նեթանյահուի խոսքով՝ Միջերկրականում գտնված գազի մեծ պաշարները մի ժամում Իսրայելը դարձրին գազի մեծ արտահանող և այժմ երկիրը ընդհանուր շահեր ունի Ղազախստանի հետ, որտեղ իսրայելցիները մինչև հիմա գնում էին երկիր մտնող նավթի մեկ քառորդը: Աստանայի հետ համագործակցության այլ ոլորտներից հատկապես առանձնանում են գյուղատնտեսությունը, գիտությունը և պայքարը ահաբեկչության դեմ, որը հատկապես արդիական է Ղազախստանի իշխանությունների համար՝ տարածաշրջանային սպառնալիքներից ելնելով: Իսրայելում նշում են, որ Նեթանյահուի այցը Կենտրոնական Ասիա ոչ միայն տնտեսական, այլև դիվանագիտական նպատակներ ուներ: Համագործակցության համաձայնագրեր կնքելուց բացի՝ Նեթանյահուի համար կարևոր էր ստանալ երկու երկրների աջակցությունը միջազգային ասպարեզում՝ խոսքը մուսուլմանական պետությունների մասին է: «Եվս մեկ նախագիծ, որ մենք մտադիր ենք առաջիկայում մշակել՝ ուղիղ ավիաչվերթերն են Ղազախստանի ու Իսրայելի միջև: Մարդիկ պետք է հնարավորություն ունենան ազատ տեղաշարժի երկրների միջև հանգիստ ու հարմարավետ»՝ հայտարարեց Նեթանյահուն:
Եվգենի ՍՈՎԱ, BBC


Հ.Գ. Դե երբ հրեաներն են ստում, ստում են առանց հետ ու առաջ նայելու, հնարավոր է ինչ-որ փորձագետ չիմանա Ադրբեջանում հրեական ջարդերի մասին և համարի, որ հրեաները միշտ այնտեղ անվտանգ են զգացել իրենց, թող շարունակեն զգալ և ստել, երբ դա իրենց ձեռնտու է, պատմությունը հրեաներին միշտ պատժել է իրենց ստերի համար: Ինչո՞ւ է Իսրայելի վարչապետը գնացել Ադրբեջան ու Ղազախստան, թողնենք հրեաներին իրենց խնդիրներով, ակնհայտ է, որ տարածաշրջանում Իսրայելը դաշնակից է ընտրում մուսուլման երկրներին, որ նաև էներգակիրներ ունեն: Հրեաները փողի հոտը գեներով են զգում: Հայաստան-Իսրայել հարաբերությունները չեն ստացվել ու չեն ստացվում, Ադրբեջանին զենքի վաճառքով Իսրայելը հաստատում է իր ընտրությունը: Թերևս իր դերն ունի և Իրանը, բայց դիմել Նազարբաևին, որ բարելավվեն Իսրայել-Իրան հարաբերությունները, անեկդոտ է Բենիամին Նեթանյահուից:
Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության խորացումը ոլորտ է, որի վրա Հայաստանը պետք է մշտապես ուշադրություն դարձնի, առավելևս, որ Իսրայելը Ադրբեջանին համարում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում: Մերձավոր Արևելքում բացահայտորեն ձևավորվում են երկու ճամբարներ, որոնք շարունակում են տարածաշրջանի կոնֆլիկտների «լավագույն ավանդույթները»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ