Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մինսկը մեղադրել է Ռուսաստանին Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար

Մինսկը մեղադրել է Ռուսաստանին Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար
19.12.2016 | 17:05

Այս շաբաթ Մինսկը և Մոսկվան կարող են լուծել նավթագազային վեճը։ Մինսկը շարունակում է տեղեկատվական հարձակումը Մոսկվայի դեմ՝ ջանքերը կենտրոնացնելով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության վրա, և դեռևս չի մեկնաբանում գազի պարտքի իրավիճակը։ «Ռոսսելխոզնադզոր»-ի քաղաքականության մասին մերկացնող հայտարարություններով նախօրեին բելառուսական հեռուստատեսության եթերում խոսել է փոխվարչապետ Միխայիլ Ռուսին:

Նա միացել է նախկինում ռուսական գերատեսչության քննադատությանը: Բելառուսական արտադրանքի փորձանմուշները վերցվում են խախտումներով, և լոբբինգ է արվում «որոշակի կառույցների» շահերը՝ գրում է «Նեզավիսիմայա գազետան»։ Մի քանի օր առաջ այս թեմայով հարցազրույց էր տվել Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացը։ «Դա միտումնավոր է արվում։ Նման խաղացողները, ինչպիսիք են մեր խոշոր ձեռնարկությունները, ուղղակի «դուրս են մղվում» ռուսական շուկայից»,- հայտարարել է նա։ Նախարարի կարծիքով՝ այս կերպ նրանք տեղ են բացում «կոմերցիոն կազմակերպությունների համար»։ Միևնույն ժամանակ բելառուսական արտադրանքը շատ կարևոր և պահանջված է Ռուսաստանում՝ համոզված է նախարարը։ «Ռոսսելխոզնադզոր»-ի գործողությունները վարկաբեկում են եվրասիական ինտեգրման գաղափարը:
«Շատ դժվար է բացատրել մարդկանց, թե ինչ է ինտեգրումը, ինչ է ԵԱՏՄ-ն, Մաքսային միությունը: Երբ մեզ ասում են, որ մեր շուկաները բաց կլինեն, երբ մենք քվեարկում և աջակցում ենք քաղաքականությանը, որ կլինի ընդհանուր առևտրային տարածք, իսկ փաստացիորեն հայտնվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Դանկվերտը, Օնիշչենկոն կամ ևս մեկը, որ խաչ է դնում բոլոր ձեռնարկումների վրա, որոնք պետությունների և կառավարությունների ղեկավարները պետք է առաջ տանեն»,- հայտարարել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ներկայացուցչության տնօրեն Վլադիմիր Պերցովը:


Փորձագետներն ակնկալում են, որ այս շաբաթ ակտիվ փուլ կմտնի դաշնակից երկրների միջև ևս մի կոնֆլիկտ՝ նավթագազայինը, որի հիմքը Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հայտարարությունն է: Նա լրագրողներին ասել է, որ Մոսկվան դեռ Մինսկից սպասում է գազի պարտքի վերադարձ, և արհամարհական է արտահայտվել կանխավճարի մասին, որը Բելառուսն ուղարկել է Ռուսաստանին՝ անվանելով «բարի կամքի դրսևորում»:

Դիտվել է՝ 3174

Մեկնաբանություններ