Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Օրակարգում է նաև «Հայֆիլմի» վերապրեցման գործընթացը

Օրակարգում է նաև «Հայֆիլմի» վերապրեցման գործընթացը
28.12.2016 | 20:28

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի պաշտոնավարության հենց սկզբից կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում մշակույթի գրեթե բոլոր ոլորտներում: Անմասն չի մնացել նաև կինոոլորտը: Եթե մինչ այժմ խոսակցությունները հիմնականում «Կինոյի մասին» օրենքի մշակման, «Հայֆիլմի» անորոշ ճակատագրի, «Յուրիմաժ»-ին անդամակցելու առավելությունների մասին էր, ապա այսօր արդեն օրակարգում կինոկենտրոնի լուծարման, վերակազմավորման և անվանափոխման հարցն է: Նախարարի խոսքով`այսօր կա կինոկենտրոն, վաղը չի լինելու:

Ստեղծվելու է կինոարտադրող ընկերությունների տնօրենների խորհուրդ, որի ղեկավարմամբ, ինչպես նաև ֆինանսատնտեսական հարցերի տնօրինմամբ կզբաղվի համապատասխան ընտրված մասնագետը: Կիրառվելու են կառավարման նոր, այլընտրանքային ձևեր: Կինոարտադրության համար պետությունը շարունակելու է գումար տրամադրել: Ներգրավելու են նաև արտասահմանյան կինոարտադրողների, ովքեր արտոնյալ կարգավիճակ կունենան` ազատվելով 20 տոկոս հարկից:

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 1923 թվականին հիմնադրված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդն է: Գործում է 2006 թվականից`մշակույթի նախարարության համակարգում: Օրակարգում է նաև «Հայֆիլմ» կինոստուդիան մասնավորեցնելու, վերապրեցնելու գործընթացը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ