Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արցախյան հակամարտությունը` «Կայարանում»

Արցախյան հակամարտությունը` «Կայարանում»
12.01.2017 | 18:10

Լույս է տեսել արձակագիրների «Կայարան» գրական ակումբի համանուն տարեգիրքը (ձևավորումը` Արաբո Սարգսյանի): Ակումբի նախագահ, «Կայարան» գրական հանդեսի խմբագիր Սուսաննա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարեգիրքը ներառում է պատմվածքներ, վիպակ, էսսեներ, որոնց գրելու շարժառիթը 90-ականների Արցախյան ազատամարտն է, նաև քառօրյա պատերազմը: Հեղինակները Երևանից են, ՀՀ մարզերից և Արցախից: Կան և հայտնի, և նոր անուններ` Սուսաննա Հարությունյան, Հրաչ Բեգլարյան, Մհեր Բեյլերյան, Սուրեն Սարումյան, Կարինե Ռաֆայելյան և այլք:

«Կայարան 2016»-ը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը` պետական աջակցությամբ: «Կայարանը» տպագրվելու է նաև 2017-ին: «Էդիթ Պրինտի» տնօրեն Մկրտիչ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2017-ին պետական աջակցությամբ քիչ թվով գրքեր ու հանդեսներ են հրատարակվելու, որոնցից մեկը «Կայարանն» է. «Սակայն «Կայարանում» հրատարակվում են ժամանակակից հայ գրողներ, և հետաքրքրությունը մեծ չէ: Գուցե գովազդի պակաս կա: Թեև, առհասարակ, գրքերի նկատամբ վերաբերմունքն այնքան էլ բարեհաճ չէ»,- ընդգծեց հրատարակիչը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ