ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Դիվանագիտությունը՝ պոեզիա

Դիվանագիտությունը՝ պոեզիա
29.01.2017 | 13:56

Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատունը բանաստեղծությամբ է պատասխանել վարչապետ Թերեզա Մեյի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նախազգուշացմանը: Քառատողը հրապարակվել է դեսպանատան Twitter-ի էջում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Մեյը նրան խորհուրդ է տվել Ռուսաստանի հետ «համագործակցել, բայց զգուշանալ»:

Նրանք հանդիպել են Ֆիլադելֆիայում, որտեղ ԱՄՆ նախագահը Հանրապետականի ղեկավար կազմի խորհրդակցություն էր անցկացնում: Մեյը ասել է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում պետք է հետևել Ռոնալդ Ռեյգանի օրինակին՝ «վստահիր, բայց ստուգիր» սկզբունքով: Նա հորդորել է Թրամփին Մոսկվայի հետ խոսել ուժի դիրքերից: ՌԴ դեսպանատունը նրան պատասխանել է բանաստեղծությամբ.


Engage but beware»,
Prime Minister said.
As far as we’re aware,
Cold War was long dead.
Թարգմանաբար՝ համագործակցիր, բայց զգուշացիր: Որքան գիտենք մենք, սառը պատերազմը ավարտվել է վաղուց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թերեզա Մեյի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը երկուսի համար էլ առաջին էր պաշտոնակալությունից հետո, նաև Մեյը պետության առաջին ղեկավար էր, ում ընդունում էր Թրամփը, ու հանդիպումը Ֆիլադելֆիայում կազմակերպելը արարողակարգից դուրս գալու ԱՄՆ նախագահի առաջին պոռթկումը չէ:
Համատեղ մամլո ասուլիսում Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը հրաշալի իրադարձություն ու աներևակայելի ձեռքբերում է, որից հետո երկիրը կստանա իր նույնականությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություններ:


Առաջինը ընդունելով ԵՄ-ից դուրս գալու որոշում ընդունած Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, ոչ թե ԵՄ-ի միասնությունը իր ուսերին պահող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ԱՄՆ նախագահը նաև ի հայտ է բերել իր վերաբերմունքը Եվրամիության նկատմամբ: Գուցե այդ պատճառով նույն օրը Անգելա Մերկելը Բեռլինում ընդունեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ու համատեղ ասուլիսում նրանք նորից խոսեցին ԵՄ-ի միասնության անհրաժեշտության մասին: Պարզապես Թերեզա Մեյն ու Դոնալդ Թրամփը նոր են անցել պաշտոնական պարտականությունների կատարմանը, իսկ Ֆրանսուա Օլանդը կավարտի պաշտոնավարումը գարնան վերջին, Անգելա Մերկելի ընտրությունները աշնանն են:

Դիտվել է՝ 1097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ