Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Անհրաժեշտ է աշխատել ոչ թե 8, այլ 12 ժամ»

«Անհրաժեշտ է աշխատել ոչ թե 8,  այլ 12 ժամ»
07.04.2017 | 12:04

«Շատ աշխատողին՝ շալե շապիկ, քիչ աշխատողին՝ խաս շապիկ»: Թե՞ հակառակը: Ինչևէ, կառավարությունը որոշել է աշխատել ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով: «Արտակարգ ռեժիմը բառիս բուն իմաստով նշանակում է, որ մենք պետք է աշխատենք ոչ թե սահմանված 8 ժամը, այլ 10-12 ժամ, ներառյալ շաբաթ օրերը: Մենք մի քանի անգամ նշել ենք, որ մեր առջև դրել ենք շատ բարձր նշաձող և դրան հասնելու համար ամեն հնարավորը պետք է անենք»,- կառավարության երեկվա նիստում այսպես պարզաբանեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վարչապետի հանձնարարությունը՝ արտակարգ ռեժիմով աշխատելու մասին: Այսինքն, Հայաստանի տնտեսական խնդիրների պատճառը այն է, որ մինչ օրս կառավարությունը օրական 12 ժամ չի՞ աշխատել: «Ես բազմիցս նշել եմ, որ մտադիր չեմ խոսել անցյալի վերաբերյալ»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց Վարդան Արամյանը: Այո, սակայն մենք հիշեցրինք, որ նախկին կառավարության ժամանակ նախարարն աշխատել է որպես փոխնախարար: Մեր այս դիտարկմանն ի պատասխան նա ասաց. «Թույլ տվեք ավարտեմ՝ մենք այս պահին խոսում ենք մեր առջև դրված ծրագրերից, ինչի մասին բազմիցս հայտարարել է վարչապետը: Որպեսզի կարողանանք իրականություն դարձնել այդ ծրագրերը և շատ արագ կերպով փոփոխություններ կատարել տնտեսությունում, անհրաժեշտ է աշխատել ոչ թե 8, այլ 12 ժամ»:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ