Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կիևի բանաձևը կդառնա՞ Բրյուսելի բանաձև

Կիևի բանաձևը կդառնա՞ Բրյուսելի բանաձև
07.11.2017 | 11:10

Հայաստանյան կողմի մտահոգությունը` արդյոք ԵՄ-Հայաստան վերջնական համաձայնագրում տեղ կգտնե՞ն Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթները, մասնավորապես Ղարաբաղին վերաբերող, որպես առաջին քայլ, փարատվել է Կիևում տեղի ունեցած Եվրանեսթի վեհաժողովում:

Հայկական պատվիրակության ջանքերով (ղեկավար` Արմեն Աշոտյան) վեհաժողովի ընդունած վերջնական բանաձևում Լեռնային Ղարաբաղի հարցն առանձնացվել է մնացյալ բոլոր կոնֆլիկտներից, և, չնայած Ադրբեջանի վերջին անխոնջ նավթադոլարներին, «լվացքատներին», ընդունել բացառապես «պրոհայկական» տեսք. այն է` ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի համանախագահներին անվերապահ սատարում, հղում 2009 թվականի հիմնարար սկզբունքներին։ Ասել է` արցախյան հակամարտությունը միակն է, որտեղ եվրոպական խորհրդարանական տվյալ ձևաչափն ընդունում է ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը ի թիվս այլ սկզբունքների։ Հիշենք` հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Կիևում այդ եզրափակիչ բանաձևն ամբողջությամբ վերաշարադրվել է, ու հիմա ինտրիգը մեկն է՝ արդյոք Կիևում ընդունված փաստաթուղթը «վկայու՞մ» է, որ Եվրամիությունը լիարժեքորեն «ընկալում» է հայաստանյան կողմի մոտեցումը, թե՞ դա ընդամենը հայկական պատվիրակության մասնակցությամբ ընդունված, բայց հեռահար գնահատականներ չենթադրող բանաձև է։ Սպասում ենք:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ