ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պուտինի խոսքն ագրեսիվ չէր, խնդրանք էր

Պուտինի խոսքն ագրեսիվ չէր, խնդրանք էր
03.03.2018 | 15:29

Դոնալդ Թրամփի վրա այնքան ուժեղ տպավորություն էր թողել Բաստիլի գրավման օրը Փարիզի շքերթը, որ վերջերս Պենտագոնին կոչ էր անում Վաշինգտոնում զինվորական շքերթ կազմակերպել: Հիմա նա գուցե մտածում է արմատապես փոխել «Երկրի վիճակի մասին» իր ուղերձը Կոնգրեսին, երբ ճարտասանական արվեստի նախընտրական հրաշքը Պուտինի կատարմամբ ՌԴ նախագահի ամենամյա ուղերձը միանգամայն նոր մակարդակի բարձրացրեց` Independent-ում գրում է Մերի Դեժևսկին: Պուտինի երկժամյա ելույթը 2 հստակ մասերի է բաժանվում: Առաջինը նախընտրական կոնկրետություն է` Ռուսաստանի մոդեռնացման մանրամասն նախագիծ` սոցիալական քաղաքականության ու ժողովրդագրության շեշտադրումով, որին ուղեկցող գծակարգերը վկայում էին` որքան հեռուն է գնացել երկիրը 18 տարում նրա ղեկավարությամբ (ու դեռ ինչքան պիտի գնա):

Բայց ունկնդիրների մեծ մասը ելույթի երկրորդ մասը լավ կհիշեն: Պուտինի խոսքի ռազմական կեսը զուգորդվում էր ցնցող ռազմական տեխնիկայի վիրտուոզ ցուցադրությամբ և հասցեագրված էր ոչ միայն (գուցե բոլորովին էլ ոչ առաջին հերթին) ռուսական լսարանին: Դահլիճում էին Պետդումայի պատգամավորները և հատկապես տղամարդիկ պարզապես փայլում էին հպարտությունից` տեսնելով, թե ինչպես է Ռուսաստանը, իրենց կարծիքով, «հասնում ու անցնում» աշխարհում ամենաառաջադեմ զենք արտադրողներին: Այնուամենայնիվ, նոր և անգերազանցելի ռազմական հզորության այդ ցուցադրությունը հստակ հաշվարկված էր այլ ունկնդրի համար` ԱՄՆ-ի: Պուտինը նույնիսկ բառացի ասաց, թեպետ հազիվ թե անհրաժեշտություն կար: Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ը դուրս է եկել «Հակաօդային պաշտպանության սահմանափակման պայմանագրից», որը ԽՍՀՄ-ն ու Ռուսաստանը համարում էին իրենց անվտանգության հատկապես հուսալի երաշխիք: «Մեզ ոչ ոք չէր լսում: Լսեք հիմա»` հայտարարեց ՌԴ նախագահը, թեպետ Ռուսաստանը աշխարհի երկրորդ միջուկային պետությունն էր: Ինձ թվում է, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները այդքան էլ աղետալից չեն, որքան հաճախ նկարագրվում են: Այո, երկու կողմերն էլ դատարկ սպառնալիքները չեն խնայում, բայց երկու նախագահները և նրանց արտաքին քաղաքականության գլխավոր մասնագետները սովորաբար դրան չեն մասնակցում:

Այո, Վաշինգտոնում շարունակվում է խելագարությունը ԱՄՆ-ի ընտրություններին ռուսական ենթադրվող միջամտության պատճառով, բայց երկու նախագահներն այդ թեման չեն շոշափում: Այո, կա Սիրիայում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ուղղակի բախման հնարավոր ռիսկ հիմա, երբ Ասադը ռուսական օգնությամբ վերականգնում է իր տարածքը, իսկ ԱՄՆ-ը հայտարարում է, որ իր զորքերը կմնան Սիրիայում: Բայց հնարավոր է` այդ բախումն արդեն եղել է: Հավանաբար անցած ամիս տասնյակ ռուսաստանցիներ զոհվեցին Սիրիայի հյուսիսում ամերիկյան օդային հարձակման ժամանակ: Եվ Ռուսաստանի արձագանքը այդ փաստը լռության մատնելն էր: Դեռ պարզ չէ` իրականում ի՞նչ է կատարվել` ի՞նչ կարգավիճակ ունեին զոհված ռուսները (պայմանագրայիններ կամ վարձկաններ) և կատարվածը քաղաքական վնասը սահմանափակելու միջո՞ց էր: Ինչպիսին էլ լինի ճշմարտությունը միջադեպի վերաբերյալ, երկու կողմերն էլ իրենց այնպես պահեցին, որ վկայում է` պատերազմի ցանկություն չունեն: Հուսանք, որ այդ տրամադրվածությունը կպահպանվի մինչև 2018-ի մարտի 18-ը` նախագահի ընտրությունը:
Independent


Հ.Գ. Իսկ Bloomberg-ում Լեոնիդ Բերշիդսկին գրում է, որ ՌԴ նախագահը մարտի 1-ին հստակ սահմանեց իր հաջորդ 6-ամյա ժամկետի գերակայությունները` Ռուսաստանի ռազմավարական նոր զենքերի մասին խոսելով այնքան ժամանակ, ինչքան ժամանակ հատկացրեց երկրի ներքին քաղաքականությանը: Պուտինի օրակարգում մնում են ռևանշիզմն ու առճակատումը: Նրան թվում է, որ Ռուսաստանի ներքին խնդիրները իրենք իրենց կլուծվեն, եթե ինքը բավականաչափ հավակնոտ նպատակներ առաջադրի: Եվ դա կարող է իսկական աղետ դառնալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ