«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Արամ Սարգսյան. Այնքան եք պահեստայինների նստարանը դատարկել, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է

Արամ Սարգսյան. Այնքան եք պահեստայինների նստարանը դատարկել, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է
18.04.2018 | 01:41

Եղբայրս շատ ավելի կարևոր բաներ է ասել, որ ՀՀԿ-ականները արժի հիշեն` ԱԺ-ում հայտարարեց «Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը։ «Խոսքս վերաբերում է 21-րդ դարը մերն է լինելու կոչին, խոսքս վերաբերում է զարգացող Հայաստան ունենալու կոչին։ Արդյոք այն Հայաստանը, ինչն ասյօր կա, Վազգեն Սրագսյանի պատկերացրած Հայաստանն էր։ Ասում եք՝ կոռուպցիա չկա, 10 հազար դրամ չենք բաժանել։ Բաժանել էին, ձեռքը բռնեիք, նկարեիք, ցույց տայիք։ Իհարկե, կարող եք ասել, բայց դրանից բան չի փոխվում», - ասաց Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ 1999-ից առաջ Վազգեն Սարգսյանը քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանին խնդրեց իր հետ դաշինք կնքել, որ ԱԺ-ում ժողովրդի վստահության քվեն ստանա։
Սարգսյանն ընդգծեց, որ այնպիսի տպավորություն է՝ կարծես ամբողջ Հայաստանը կենտրոնացած է ԱԺ դահլիճում ու դրանից դուրս Հայաստան չկա։ «Որևէ մեկը չի խոսում հիմա այն մասին, թե ինչ է կատարվում, կարծես միայն այս դահլիճն է Հայաստանը։ Հայաստանը ելք ունի ու այն ոչ միայն դրսում է, այլև այս դահլիճում։ Եթե մենք դրանից հետևություն չենք անելու, ոչ մի բան չի լինելու»` ասաց Արամ Սարգսյանը։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ինքը գալիս է իր փորձը երիտասարդներին փոխանցելու՝ Սարգսյանը նկատեց. «Բա էսքան տարի իշխանության մեջ եք, փոխանցեիք։ Այնքան եք պահեստայինների նստարանը դատարկել, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է։ Այ էս ա այսօրվա իրավիճակը։ Ուզում եմ հարցնել վարչապետից նախագահ, նախագաից նախագահ, հետո էլի նախագահից վարչապետ, այս դեժավյուից չե՞ք հոգնել», - հետաքրքրվեց Սարգսյանը։

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ՀՀԿ գործընկերների խնդրանքով է մնում իշխանության, այլ անում է դա, քանի որ ԵԱՏՄ իր ընկերներից ոչ մեկը չի փոխվում։ Խոսելով այս օրերին փողոցում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Սարգսյանը նշեց, որ դա բոլորի մեղքն է և պետք է համապատասխան հետևություններ անել։ «Հետևություն կանենք սրանից, շատ լավ, չենք անի՝ նորից նույն մարտի 1-եր, ապրիլի 12-ներ են կրկվելու», - եզրափակեց նա։

Դիտվել է՝ 2011

Մեկնաբանություններ