Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կենդանաբանական այգին պատրաստ է ընդունել Մանվել Գրիգորյանի տարածքներում պահվող վայրի կենդանիներին

Կենդանաբանական այգին պատրաստ է ընդունել Մանվել Գրիգորյանի տարածքներում պահվող վայրի կենդանիներին
18.06.2018 | 22:47

Երևանի կենդանաբանական այգին, որի գործունեության կանոնադրական հիմնական նպատակներից է վայրի կենդանիների պահպանումը, պատրաստակամություն է հայտնում աջակցել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում:

Դիտվել է՝ 3154

Մեկնաբանություններ