Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ԿԳՆ-ում իրավիճակ չի փոխվել. նախարարն ու փոխնախարարները հաշվետու չեն աշխատակազմին

ԿԳՆ-ում իրավիճակ չի փոխվել. նախարարն ու փոխնախարարները հաշվետու չեն աշխատակազմին
15.03.2019 | 01:36

Դեռ հունիսին գրել էինք, որ կրթության և գիտության նախարարությունում կարևորագույն և ոլորտային հարցերը նախարար Արայիկ Հարությունյանը քննարկում է բացառապես իր մտերիմների հետ՝ անտեսելով թե՛ վարչությունների պետերին ու աշխատակիցներին, թե՛ նախարարության մասնագետներին: Գրեթե 8 ամիս անց ԿԳՆ-ում իրավիճակ չի փոխվել, ավելին, նախարար Հարությունյանի գործելաոճով են աշխատում նաև նրա տեղակալները:
Օրեր առաջ նախարարության պաշտոնական կայքում հայտնված «Թևակոխում ենք գլոբալ և համակարգված բարեփոխումների փուլ. Ա. Անափիոսյան» վերտառությամբ հրապարկման առաջին տողում գրված էր, որ «փոխնախարար Արևիկ Անափիոսյանն աշխատակիցներին է ներկայացրել այն ծրագրերը, որոնք նախատեսում են իրականացնել միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ»:

Լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին, սակայն, նախարարության վերոնշյալ հաղորդագրության փոքր-ինչ խմբագրված տարբերակն է ուղարկվել, մասնավորապես՝ «ներկայացվել» բառը փոխարինվել է «քննարկվելով»: Անափիոսյանը գուցե գլխի է ընկել, որ հրապարակման առաջին պարբերությունն իրենց վարած ոչ հաշվետվողական քաղաքականության մասին է վկայում, և հրահանգել է խմբագրել այն: Փաստը, սակայն, որ նախարարության աշխատակազմը տեղյակ չէ նախարարության իրականացրած աշխատանքներից, նախարարի ու փոխնախարարի հանդիպում-քննարկումներից, անհերքելի է: Վերոնշյալ հանդիպման ժամանակ ԿԳՆ հանրակրթության վարչության պատասխանատուներն անակնկալի են եկել՝ իմանալով, որ «ՈՒսուցիչ» ծրագիրը պատվիրակելու է անհատի՝ Բիայնա Ամիրջանյանին: Ի դեպ, «ՈՒսուցիչ» ծրագիրը, որ նախատեսում է ուսուցիչների ատեստավորման միջոցով աշխատավարձերի մինչև 50 տոկոս բարձրացում ապահովել, մշակվել է դեռևս 2017-ին՝ նախորդ իշխանությունների ժամանակ, բայց նորերն այն իրենց են վերագրում:


Նոնսենս է, երբ նախարարության ոլորտային ստորաբաժանումների աշխատակիցներին,՝ տվյալ դեպքում` հանրակրթության վարչությանը, փոխնախարարը ներկայացնում է արդեն իսկ քննարկված փաթեթ, այնինչ այդ վարչության մասնագետները պարտավոր են ներկա լինել իրենց ոլորտին առնչվող ցանկացած քննարկման:


Տրամաբանական չէ նաև այն, որ փոխնախարար Անափիոսյանը աշխատակիցներին ներկայացնում է միջազգային կազմակերպություններին՝ ստվերելով պետական շահի գաղափարը: Տպավորություն է, որ նա ոչ թե Հայաստանի կառավարության ներկայացուցիչն է, այլ միջազգային կազմակերպությունների դեսպանը գործադիրում: Թեև նախարարի միջազգային գծով տեղակալն է, բայց դա չի ենթադրում, թե նախարարության աշխատակիցներին պետք է ներկայանալ ՀԿ սեկտորի ու միջազգային կառույցների ներկայացուցչի դիրքերից: Ի դեպ, Անափիոսյանը հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենի պաշտոնից է ԿԳՆ եկել: Վերոնշյալ կառույցը նույնպես սնվում է Սորոսի հիմնադրամից, ու ԿԳՆ-ում այս կառույցի շահերը ներկայացնելու հանգամանքը գուցե դրանով է պայմանավորված:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5161

Մեկնաբանություններ