Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռուսաստանը շեշտը դնում է Եվրասիայի վրա` իբրև իր իշխանության հենարան

Ռուսաստանը շեշտը դնում է Եվրասիայի վրա` իբրև իր իշխանության հենարան
13.04.2019 | 11:28

Ուկրաինայի հետ կոնֆլիկտի ֆոնին Ռուսաստանը ձգտում է ամրապնդել ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Նա դիրքավորվում է իբրև Եվրոպայի ու Ասիայի միջև գտնվող մեծ տերություն` գրում է Neue Zürcher Zeitung-ում պատմաբան, Ցյուրիխի Շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իերոնիմ Պերովիչը: Հարևան տարածաշրջաններում իր ազդեցությունը տարածելու համար Ռուսաստանն օգտագործում է 2015-ին հիմնված Եվրասիական տնտեսական միությունը: Ռուսաստանի հետաքրքրվածությունն այդ նախագծով միայն որոշ չափով է հիմնավորված տնտեսությամբ` Ռուսաստանի առևտրի ծավալը միության մյուս 4 պետությունների հետ ընդհանուր առևտրի ընդամենը 6%-ն է: Կենտրոնական դերում աշխարհաքաղաքականությունն է` տարածաշրջանային ալյանսների օգնությամբ Ռուսաստանը ուզում է բարձրացնել իր միջազգային նշանակությունը: Հետխորհրդային տարածքում Մոսկվան ձգտում է պահակի դերին, որ հետևում է իր գոտում շարժումներին ու արգելում որևէ մեկի հեռանալը: Հատուցման վախից Ռուսաստանի հարևանները չեն համարձակվում միությունից դուրս գալ: Նրանք գիտեն` որքան մեծ նշանակություն է Կրեմլը տալիս այդ նախագծին, նրանք պարտադիր թույլ դիրքում են Մոսկվայի համեմատությամբ:

Օրինակ` Բելառուսը ամեն անգամ սպառնում է բոյկոտել ինտեգրացիոն նախագիծը, եթե Մոսկվան բելառուսական տնտեսությանը հումքը ցածր գներով չմատակարարի: Չնայած անդամակցությանը ԵԱՏՄ-ին` Ղազախստանն ու Հայաստանը գործընկերային համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ի հետ, Ղազախստանը, ինչպես առաջ, երկկողմ համաձայնագրեր է կնքում Չինաստանի հետ: Նույնիսկ եթե ճանապարհը դեպի լիարժեք տնտեսական հանրություն դեռ հեռու է, առաջին դժվարություններից հետո նախագիծը, ուժ է հավաքում` տնտեսական ցուցիչները վերև են բարձրանում, իսկ առևտուրը զարգանում է դրական ուղղությամբ: Հասարակական կարծիքի հարցումները վկայում են, որ բնակչության գերակշիռ մեծամասնությունը ողջունում է նախկին սովետական հանրապետությունների մերձեցումը:

Եթե ապագայում կնքվի Չինաստանի հետ ազատ առևտրի մասշատաբային համաձայնագիր, ոչ միայն կխթանի առևտրի զարգացումը: Մոսկվայի համար կլինի քաղաքական հաջողություն: Այդպիսով Պեկինը ընդունում է Ռուսաստանի տարածաշրջանային գերակա դերը: Ինչ ուղղությամբ կզարգանա միությունը, ի վերջո կախված է նաև Եվրոպայի դիրքորոշումից: Թեպետ Ասիան մեծացնում է նշանակությունը, ԵՄ-ն առաջվա պես մնում է ԵԱՏՄ-ի կարևորագույն առևտրական գործընկերը: Բրյուսելը ԵԱՏՄ-ն համարում է ռուսական նախագիծ և խուսափում է երկխոսությունից, Ասիայում ԵԱՏՄ-ն ցանկալի գործընկեր է դառնում: Եթե առաջիկայում Եվրոպայի ու Ռուսաստանի հարաբերությունները չկարգավորվեն, առևտրական ճանապարհները եվրասիական մայրցամաքում կտեղաշարժվեն արևելք:
Իրերոնիմ Պերովիչ, Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Եթե ԵՄ-ն որոշի երկխոսություն սկսել ԵԱՏՄ-ի հետ` ԵԱՏՄ-ի քաղաքական ու տնտեսական գոյության անհրաժեշտությունը պարզապես կվերանա, ու դա գիտեն բոլոր մայրաքաղաքներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ