Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ղարաբաղ-կարպետ» ընկերությունը վաճառում է փրկված գորգերը

«Ղարաբաղ-կարպետ» ընկերությունը վաճառում է փրկված գորգերը
24.11.2020 | 22:25

Պատերազմը խաթարել է նաև «Ղարաբաղ կարպետ» ընկերության բնականոն գործունեությունը: Ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ կորցրել են աշխատանքը, բնակարանը: Ադրբեջանական վերահսկողությանն անցած Շուշիում է մնացել Ղարաբաղ կարպետ ընկերության Շուշիի արտադրամասն՝ իր ամբողջ գույքով, գորգերի և հումքի մնացորդով:


«Ղարաբաղ կարպետ» ընկերությունն իր ավելի քան 100 աշխատակիցների սոցիալական վիճակը փոքր-ինչ բարելավման նպատակով Երևանում վաճառքի է հանել 20 գորգ է ՝գործված Շուշիիում, Ստեփանակերտում և Ճարտարում: Արցախյան ձեռագործ գորգերը վաճառվում են Տաշիր առևետրի կենտրոնի 4-րդ հարկում:

Դիտվել է՝ 10724

Մեկնաբանություններ