Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կուբան COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութն է փորձարկում

Կուբան COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութն է փորձարկում
12.02.2021 | 15:44

Կուբայական BioCubaFarma հոլդինգը սկսել է COVID-19-ի դեմ մշակվող 4 պատվաստանյութից երկուսի՝ «Սոբերանա-02»-ի և CIGB-66-ի փորձարկումները, հայտնում է կուբայական հեռուստատեսությունը:

«Ֆինլի» պատվաստանյութերի ինստիտուտի տնօրեն Վինսենտե Բենկոմոն հայտնել է, որ կլինիկական փորձարկումները ընթանում են լավ, արդեն պատրաստվել է «Սոբերանա-02» պատվաստանյութի 150 000 դեղաչափ, և հավանաբար, մարտին կսկսվի ինչպես այս պատվաստանյութի, այնպես էլ CIGB-66-ի փորձարկումների եզրափակիչ փուլը: Եթե փորձարկումները հաջող ավարտվեն, «Սոբերանա-02»-ը ապրիլին հասանելի կլինի լայն օգտագործման համար:
Կուբան առայժմ միայն կլինիկական փորձարկումներ է անցկացնում, զանգվածային պատվաստումը դեռ չի սկսվել, սպասվում է, որ կղզու 11 մլն բնակիչների մեծ մասին հնարավոր կլինի պատվաստել մինչև 2021 թվականի վերջը:
COVID-19 -ի սկսվելուց հետո Կուբայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 35,7 հազար դեպք, 253 մարդ մահացել է, 30,7 հազար բուժառու ապաքինվել է:

Դիտվել է՝ 10334

Մեկնաբանություններ