Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Աղասի Ենոքյան. Արդյո՞ք հիմա Ռուսաստանն իսկապես ուզում է հեռացնել Նիկոլին

Աղասի Ենոքյան. Արդյո՞ք հիմա Ռուսաստանն իսկապես ուզում է հեռացնել Նիկոլին
04.05.2022 | 20:31

Անհասկանալի է իրենց ընդդիմադիր համարող որոշ գործիչների քննադատությունը, թե փողոցային ակցիաները Ռուսաստանի կազմակերպածն են, և այդ հիմքով այդ գործողությունների քննադատությունն ու պայքարը մերժելը։

Նախ, դեռ պարզ չէ՝ արդյո՞ք հիմա Ռուսաստանն իսկապես ուզում է հեռացնել Նիկոլին, թե՞ սա նրա վրա հերթական մեծ ճնշումն է՝ նոր, ավելի դաժան զիջումներ կորզելու համար. այս հարցի պատասխանը, թերևս, մոտակա օրերին կտրվի։ Երկրորդ՝ գոնե այս փուլում Մոսկվան ոչ այնքան ուղղորդում է շարժումը, որքան չի արգելում այն, ինչն անում էր կապիտուլյացիայից հետո ընկած ողջ ժամանակահատվածում։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ վատ բան կա նրա մեջ, որ վերջին չորս տարում վերջապես Ռուսաստանի շահերը համընկել են Հայաստանի շահերի հետ, և Կրեմլը որոշել է Նիկոլին հեռացնել իշխանությունից։

Ի վերջո, ներկա փուլում, երբ մեր բանակը փլուզված է, իսկ պետությունն ու դիվանագիտությունը՝ կազմաքանդված, չնայած Մոսկվայի ունեցած հսկայական պրոբլեմներին, ռուսական անվտանգության երաշխիքներին մենք այլընտրանք չունենք։ Այսինքն, այլընտրանքը Թուրքիան է, իսկ եթե Թուրքիա եք ուզում, ապա ինչու՞ Նիկոլ չեք ուզում, և ինչու՞մն է ձեր ընդդիմադիր լինելը, եթե ուզում եք այն, ինչ Նիկոլը։

Դիտվել է՝ 12140

Մեկնաբանություններ