ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Իրանը պրոյեկտ երկիր է այն պահից, երբ Պարսկաստանից դարձավ Իրան

Իրանը պրոյեկտ երկիր է այն պահից, երբ Պարսկաստանից դարձավ Իրան
28.03.2023 | 10:31

Ի տարբերություն շատ շատերի, ես խաղադրույք չէի դնի Իրանի վրա:

Այն էլ, երբ խոսքը վերաբերում է երկրիդ անվտանգությանն ու ապագային:
Ինչու՞:
Որովհետև պրոյեկտ երկիրը, չի կարող մեկ ուրիշի համար երաշխավոր լինել:
Բացառվում է:
Իսկ Իրանը պրոյեկտ երկիր է այն պահից, երբ Պարսկաստանից դարձավ Իրան:
Մեր ընկալմամբ ասած` կադաստրի սեփականության վկայականի նշանակությունն ունի:
Ընդգծում է տարածքի պատկանելությունը տվյալ ժողովրդին (օրինակ, ՈՒզբեկ-ստան, Տաջիկ-ստան, Չինա-ստան, բայց ոչ Մոնղոլիա և այլն...):
Իսկ ու՞մ պրոյեկտն է Իրանը:
Ոչ թե ուղիղ պատասխան տամ, այլ մի քանի փաստ հիշեցնեմ հարցադրման կարգով:
-1979 թ., առաջին Խոմեյնին, ու՞մ պրոյեկտ Ֆրանսիայից ֆրանսիական ինքնաթիռով ու ֆրանսիական անվտան-
գության ծառայության թիկնազորով ժամանեց Թեհրան:
-Այս տարի, մարտի 5-ին, Իրանի Հոգևոր առաջնորդը
ի՞նչ նամակ ուղարկեց Հռոմի Պապին:
Իսկ 15 օր առաջ Հոգևոր Առաջնորդի Անձնական
դիվանի պետը մեկնեց Վատիկան և երկօրյա
անձնական ընդունելություն ունեցավ Պապի մոտ:
(Ի՞նչ կապ կարող է լինել Իրանի և Վատիկանի միջև, ո՛չ մի. ո՛չ կրոնական, ո՛չ պետական, ո՛չ տրանսպոտային, ո՛չ առևտրական ու այսպես շարունակ):
Այս դեպքում էլ անհրաժեշտ է հասկանալ, թե ում շահերն է ընդհանրապես արտահայտում ո՛չ թե կաթոլիկ աշխարհի ղեկավար, այլ Վատիկան պետության ղեկավար Ֆրանցիսկոս Պապը: Որն էլ հանդիսանում է 28 վերազգային կառույցների խորհրդի նախագահը:
Այնպես որ, թշնամի կամ բարեկամ որոնելիս, առավել ևս պաշտպան ու փրկիչ «ընտրելիս» խորացեք ...
Մեր իմաստուն պապ ու տատերը, հասարակ հարս բերելիս կամ աղջիկ տալի ս,քննում էին մինչև յոթ պորտը...
Այս անտերացած երկիրը այդքա՞ն էլ չկա, որ ոտքի կոխան եք դարձնում:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6469

Մեկնաբանություններ