ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Անհատի կուլտը սարքվում է առաջին հերթին գրագետ ու գիտուն ստրկամիտներով

Անհատի կուլտը սարքվում է առաջին հերթին գրագետ ու գիտուն ստրկամիտներով
24.08.2024 | 08:11

Անհատի կուլտի առաջացման առաջին պայմանը մարդկանց ստրկամտությունն է։

Հենց ստրկամտությունը, ոչ թե տգիտությունը, քանի որ անհատի կուլտը սարքվում է առաջին հերթին գրագետ ու գիտուն ստրկամիտներով։

Այս իմաստով, տգետները հետո են ներքաշվում երկրպագության պրոցեսի մեջ՝ նայելով ու սովորելով իրենցից բարձր կանգնած հեղինակություններից։

Ըստ որում, մարդկանց կուլտի առարկա դարձնելը չի սահմանափակվում, ասենք, Ստալինով կամ Մաոյով, այլ ունի հիերարխիկ բնույթ, և այդ հիերարխիայում շատերն են փորձում իրենց համար մի փոքրիկ կուլտ ստեղծել ու պղտոր ջրում ձուկ բռնել։

Ճիշտ նույն մեխանիզմներով, անկախ գործունեության ոլորտից, ստեղծվում է երբեմն դեպի կուլտն անցնող վերաբերմունքի մթնոլորտ որոշ մարդկանց շուրջը, որի առաջացմանը նպաստում են հենց իրենք՝ հերոսներն ու իրենց շրջապատը։

Մասնավորապես, եթե որևէ ազդեցության ոլորտ չունեցող կիսապրոֆեսիոնալ մեկին իր ոչ պրոֆեսիոնալ շրջապատն սկսում է անվանել հանճարեղ, պետք է իմանալ, որ գործ ունենք որևէ միկրոկուլտային երևույթի հետ։

Մանավանդ վերջերս, հատկապես հումանիտար ոլորտներում և արվեստի բնագավառում կասկածելիորեն շատացել է հանճարեղ բառի օգտագործումը, իսկ տաղանդավոր բոլորն են, ու մեկ-մեկ էլ անտեղյակ մարդիկ սխալվում և հանճարեղին տաղանդավոր են ասում։

Նմանատիպ մշուշապատ կուլտով շրջապատված են նաև թաղային հեղինակությունները ամենուր, ինչպես նաև՝ մեզ մոտ։

Մեզ դեպի իրական կյանք կարող է վերադարձնել միայն մտրակը, լինի դա դրական կամ բացասական մտրակ։

Մարդկային համակարգերի չափն ու մեծությունը արտակարգ կարևոր գործոններ են, որոնց ինչ-որ կրիտիկական չափից փոքր լինելու դեպքում մարդկանց խումբը պետություն չի կարողանում դառնալ։

Նայեք, թե ինչքան նման են փոքր ժողովուրդների ճակատագրերը, եթե նույնիսկ նրանք թուրք հարևան չունեն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7195

Մեկնաբանություններ

իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am