ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Հսկայական Ամերիկայում ընտրապայքարի էր դուրս եկել երկու կուսակցություն

Հսկայական Ամերիկայում ընտրապայքարի էր դուրս եկել երկու կուսակցություն
07.11.2024 | 15:07

ԱՄՆ-ի ընտրություններին հետևեցի մեծագույն խանդով։ Համեմատականի իմ նժարը, որն ազգային արժանապատվությանս ցուցիչն է, կանգնեց զրոյի վրա։

Հսկայական Ամերիկայում ընտրապայքարի էր դուրս եկել երկու կուսակցություն։ Այդ երկիրը գիտի արժևորել կառավարման իր ներքին պոտենցիալը, ունի ազգային գաղափարախոսություն, տարիքային ոչ առաջնային խնդիր, կարևորագույն պահին դիտակետից չի վրիպում։

Մերն իսկապես ուրիշ է, պայքարն էլ` մրցավազքային։

Մի փոքր երկիր ենք, և այսքա՞ն կուսակցություններ, մեկը մեկից տարբեր ու հավակնոտ, իրար չհանդուրժող, բազմակարծիք։

Չէ՛, ես քաղաքականության հարցում անուղղելի խանդոտ եմ։

Ինչու՞ մեր ազգային արագընթացի սայլը միայն երեք անիվ ունի, իսկ բարձունքը քարքարոտ է և դժվարընթաց։ Ամեն մի կառապան իր էգոյի, փառաբանվածի, շահի վստահությամբ է ճամփա ընկնում, ակնհայտ է, որ մենք նահանջներով ենք առաջ գնում ու տեղ չենք հասնում։

ՈՒ՞ր է այն անձնազոհ հայրենանվերը, ով պիտի իր ուսը դարձնի մեր սայլի չորրորդ անիվը։

Մի՞թե արդեն չկա, հայե՛ր:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4675

Մեկնաբանություններ