ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Պարզվեց, որ գործակալական հիմնական ցանցը գործում էր պարսկական մասում

Պարզվեց, որ գործակալական հիմնական ցանցը գործում էր պարսկական մասում
17.06.2025 | 13:30

Իմ ներքին համոզմամբ Իսրայելի հարձակումը ոչ թե ռազմական հաղթանակի հասնելու նպատակ էր հետապնդում, այլ Իրանում իշխանության բռնազավթման՝ այսպես կոչված «հինգերորդ շարասյան»՝ շահ Ռեզա Փեհլևիի կողմնակիցների ձեռքով։

Սակայն Իրանի հատուկ ծառայությունները կարողացել են արագ ու համակարգված գործել և մեկ օրվա ընթացքում ձերբակալել շուրջ 3000 անձի։ Սա իրենց գլխավոր հաղթանակն է այս պահին։

Սկզբում կարծիք կար, որ «ապստամբությունը» կլինի Իրանի ադրբեջանաբնակ տարածքներում, սակայն պարզվեց, որ հիմնական ցանցը գործում էր պարսկական մասում։

Եթե դիտարկենք իրանական տելեգրամ ալիքներում առկա քննարկումները, կարծիքները ու վարկածները` «ապստամբների» հաջողության դեպքում նախատեսվում էր, որ թուրքական բանակը պետք է մուտք գործեր Իրանի տարածք՝ Նախիջևանից՝ իբր թուրք բնակչությանը պաշտպանելու նպատակով։

Բաքուն իր հերթին պետք է գրավեր Զանգեզուրի միջանցքն ու օկուպացներ Սյունիքը՝ Իրանին հյուսիսից շրջափակելու համար։

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ