Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Անզիջում մրցակցություն, որն առաջնորդվում է շահի առավելագույնի ու կորստի նվազագույնի ստրատեգիայով

Անզիջում մրցակցություն, որն առաջնորդվում է շահի առավելագույնի ու կորստի նվազագույնի ստրատեգիայով
27.10.2024 | 09:59

Աշխարհակարգը ինչպես ուժային է եղել բազմաբևեռ անցյալում և այդպիսին է միաբևեռ ու անցումային ներկայում, այնպես էլ ուժային կլինի բազմաբևեռ կամ երկբևեռ ապագայում։

Եթե մենք արդեն չենք մոռացել, ապա ոչ վաղ անցյալի երկբևեռ աշխարհի սառը պատերազմը ևս իր էությամբ ամբողջովին ուժային էր և zero sum game բնույթի։

Եվ ո՞րն է այն պնդման հիմնավորումը, որ ապագա բազմաբևեռ կամ երկբևեռ աշխարհում հնարավոր են zero sum game ստրատեգիայից շեղումներ դեպի ալտրուիզմը կամ այլասիրությունը, այն էլ՝ շահերի բախման և ռեսուրսների սահմանափակության պայմաններում։

Նման իրավիճակում բնական է ենթադրել, որ մարդկության աշխարհաքաղաքական ապագան ընդհանուր գծերով պետք է շատ նման լինի անցյալ սառը պատերազմի ժամանակաշրջանին, միայն առանց կեղծ գաղափարական տարբերությունների, որը կար նախկինում։

Հավանաբար, միջմարդկային հարաբերությունների այդ համատարած ուժային բնույթը գալիս է նրանից, որ նույնիսկ կենսաբանական մակարդակում արնակցական ոչ ուժային հարաբերությունները արագ մարում են՝ իրենց տեղը զիջելով անզիջում մրցակցությանը, որն էլ առաջնորդվում է շահի առավելագույնի ու կորստի նվազագույնի zero sum game տեսակի ստրատեգիայով։

Ըստ որում, zero sum game ստրատեգիայի օրգանական մաս են կազմում նաև մարդկային համակարգերի միջև հարաբերություններում այդ սկզբունքից տակտիկական շեղումները, որոնք կարող են կրել ընդհուպ մինչև բլեֆային բնույթ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2954

Մեկնաբանություններ