Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Շատ կարևոր է մտրակ ու բլիթ բանեցնողի նպատակը, որը կարող է տատանվել շատ լայն սահմաններում

Շատ կարևոր է մտրակ ու բլիթ բանեցնողի նպատակը, որը կարող է տատանվել շատ լայն սահմաններում
06.12.2024 | 09:05

Դարերով փորձարկված մտրակի ու բլիթի քաղաքականությունը պիտանի է յուրաքանչյուր ժողովուրդ կամ մարդկային խումբ էֆեկտիվորեն կառավարելու համար, քանի որ այդ քաղաքականությունը ունիվերսալ է և առանց միջնորդների հենվում է անմիջապես մարդկանց հոգեբանության ամենանուրբ կետերի վրա։

Բայց պրակտիկ կյանքում այս ուղղությամբ կառավարման քաղաքականությունը պետք է հաշվի նստի մի այլ կարևոր հանգամանքի հետ ևս, այն է, որ և՛ մտրակը, և՛ բլիթը ունեն չափ ու, բացի դրանից կա նաև Մտրակ-Բլիթ հարաբերության չափ, որը շատ էական է կառավարման բուն նպատակին հասնելու համար։

Նախ, կյանքը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք հմուտ են ինքնակառավարման գործում, մտրակի ու բլիթի ավելի քիչ կարիք ունեն, քան այդ հատկությունը չունեցողները։

Բացի դրանից, կան ժողովուրդներ, որոնց էֆեկտիվ կառավարման համար պետք է միայն մտրակ և, հակառակը, կան նաև այնպիսիները, որոնք կարող են կառավարվել մի փոքրիկ բլիթով անգամ։

Բայց ավելի ընդհանուր դեպքում կարևոր է Մտրակ-Բլիթ հարաբերության մեծությունը, որն իր օպտիմալ չափն ունի ամեն մի հոգեբանության ու պատմական հիշողության համար։

Իհարկե, շատ կարևոր է նաև մտրակ ու բլիթ բանեցնողի նպատակը, որը կարող է տատանվել շատ լայն սահմաններում՝ հայրենասիրությունից ու ժողովրդասիրությունից մինչև ամենասովորական դավաճանություն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2610

Մեկնաբանություններ